Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոն. ամառային դպրոց` ծրագրավորման հիմունքներ
23/05/2014 19:18

Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոն. ամառային դպրոց` ծրագրավորման հիմունքներ

Հայ-հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնը և Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը հայտարարում են «Ամառային Դպրոց – Ծրագրավորման Հիմունքներ» ծրագրի մեկնարկ: Հաշվի առնելով ՏՏ ոլորտում առկա մասնագետների մեծ պահանջարկը, Հայ-հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնը կազմակերպում է այս Ամառային Դպրոցը, որը հնարավորություն կտա բոլոր հետաքրքրված ուսանողներին և դպրոցականերին սովորել ծրագրավորման հիմունքներ` կողմնորոշվելով նրանց ՏՏ ոլորտում մասնագիտության ընտրության հարցում: Ամառային դպրոցի շրջանակներում մասնակիցներին կներկայացվի Java Ծրագրավորման լեզվի հիմունքներ, Web դիզայն, Տվյալների Բազաների Կառավարում, ինչպես նաև Համակարգչային Դիզայն և Գրաֆիկա:

ՆԿԱՐԱԳԻՐ

«Ամառային Դպրոց»-ի դասընթացներին ընդգրկվել կարող է ցանկացած ոք, ով ցանակնում է.

– Ձեռք բերել ծրագրավորման նախնական գիտելիքներ,
– Զարգացնել հմտությունները Java Ծրագրավորման լեզվի և Web Դիզայնի ոլորտում,
– Առաջին քայլն անել նոր ու պահանջված մասնագիտության ձեռք բերման համար

Եթե դուք դպրոցական կամ 1-ին/2-րդ կուրսի ուսանող եք և մտածել եք սովերել ծրագրավորում կամ դառնալ ծրագրավորող, ապա կարող եք մասնակցել ցերեկային ժամերին կազմակերպող ամառային դասընթացներին, որոնք անցկացվելու են Հայ-հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնի հով և հաճելի լսարաններում: Դասընթացների մեկնարկը լինելու է Հունիսի 9-ին և տևելու է մինչև Հուլիսի 19-ը: Դասընթացի ավարտին  մասնակիցներին տրվելու են մասնակցության վկայագրեր:

ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄ

WEB ծրագրավորման հիմունքներ. #HTML, #CSS,  #JavaScript – տևողություն` 24 ժամ / 12 դաս, արժեք` 29 000 դրամ, մեկնարկ` հունիս 9, 2014:

JAVA ծրագրավորոման հիմունքներ. #Java Սինտաքս, #Պայմանական & կրկնության օպերատորներ, #Միաչափ & երկչափ զանգվածներ – տևողություն` 24 ժամ / 12 դաս, արժեք` 30 000 դրամ, մեկնարկ` հունիս 10, 2014:

Տվյալների Բազանների Կառավարում. #SQL ստանդարտ հարցումների լեզու, #Հարցումների իրականացում, #Տրանզակցիաների կառավարում – տևողություն` 14 ժամ / 7 դաս, արժեք` 21 000 դրամ, մեկնարկ` հունիս 18, 2014:

ԴԻԶԱՅՆ & ԳՐԱՖԻԿԱ

Adobe Photoshop – տևողություն` 16 ժամ / 8 դաս, արժեք` 25 000 դրամ, մեկնարկ` հունիս 16, 2014:
   
Corel Draw – տևողություն` 16 ժամ / 8 դաս, արժեք` 25 000 դրամ, մեկնարկ` հունիս 17, 2014:

Գրանցվելու համար կարող եք լրացնել համապատասխան հայտը մինչև  Հունիսի 6-ը , 2014 ` այցելելով  http://www.armindia.am/arm/online_registration.

Հաշվի առնելով, որ  տեղերը սահմանափակ են, մասնակիցների ընտրությունը կկատարվի ըստ դիմելու առաջնահերթության: Ընտրված մասնակիցները լրացուցիչ կտեղեկացվեն: Հարցերի դեպքում, խնդրում ենք զանգահարել 010 556810 կամ այցելել Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոն: