Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Հինգամյա Քրիստոֆերը «ջարդել» է Xbox Live-ի անվտանգության համակարգը
11/04/2014 15:19

Հինգամյա Քրիստոֆերը «ջարդել» է Xbox Live-ի անվտանգության համակարգը

Հինգամյա Քրիստոֆեր Վոն Հասսելին միանգամայն պատահական կերպով հաջողվել է գտնել Xbox Live-ի անվտանգության համակարգի խոցելի օղակը: Համակարգի այդ բացթողումը թույլ էր տալիս յուրարաքանչյուր ցանկացողին անօրինական ճանապարհով մուտք գործել մեկ ուրիշի օգտահաշիվ:

Տղային դա հաջողվել է պատահաբար, երբ վերջինս փորձում էր մուտք գործել իր հոր օգտահաշիվ: Գաղտնաբառի դաշտում հինգամյա Քրիստոֆերը մի քանի անգամ սեղմել է «space» կոճակը, այնուհետև, սեղմելով «enter» կոճակը, հաստատել գաղտնաբառը: Արդյունքում փոքրիկը մի որոշ ժամանակ իր հոր օգտահաշվից խաղեր  խաղալու հնարավորություն է ստացել:

Երեխայի հայրն անմիջապես տեղեկացրել է այդ մասին Microsoft ընկերությանը, ինչից հետո համակարգի խոցելիության խնդիրը կարգավորվել է: Որպես մրցանակ Microsoft-ը Քրիստոֆերին չորս վճարովի խաղ, 50 ԱՄՆ դոլար կանխիկ գումար, ինչպես նաև Xbox Live-ում մեկ տարվա անվճար բաժանորդագրության հնարավորություն տվեց: