Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Microsoft-ը ներկայացրել է Windows In The Car ծրագիրը
08/04/2014 20:46

Microsoft-ը ներկայացրել է Windows In The Car ծրագիրը

Microsoft ընկերությունը ներկայացրել է ավտոմեքենաների համար նախատեսված Windows in the car օպերացիոն համակարգը: Ծրագիրը գործարկելու համար անհրաժեշտ կլինի Windows Phone հարթակով սմարթֆոն:

Microsoft-ն արդեն փորձարկում է ծրագիրը մի շարք ավտոմեքենաներում: Windows in the car-ի միջոցով մեքենայում ներկառուցված սենսորային հատուկ դաշտում կարտացոլվի սմարթֆոնի պարունակությունը: Պատկերի փոխանցումն իրականացվում է ֆիրմային Mirrorlink տեխնոլոգիայի միջոցով, որը ներկայումս օգտագործվում է Nokia-յի մի քանի մոդելներում և Sony Xperia Z-ում, սկայն սպասվում է, որ մոտ ապագայում Mirrorlink տեխնոլոգիայով սարքերը զգալիորեն կշատանան:

Windows in the car-ն առաջինը կգործարկվի Volkswagen, Honda, Toyota և Citroen մակնիշի ավտոմեքենաներում: Ծրագրի ֆունկցիոնալ հնարավորությունները գրեթե չեն տարբերվելու Windows Phone-ի հնարավորություններից: Նոր համակարգի միջոցով հնարավոր կլինի ստանալ և կատարել զանգեր, աշխատել հաղորդագրությունների հետ, երաժշտություն լսել և օգտվել նավիգացիոն ծրագրերից:

Microsoft-ը դեռևս չի նշում ծրագրի պաշտոնական թողարկման ամսաթիվը: Ենթադրվում է, որ օգտատերերին այն կներկայացվի հունիսին՝ Windows 8.1 օպերացիոն համակարգի հետ: