Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Կեղծ հակավիրուսային հավելվածը Google Play-ում գնվել է 10 000 անգամ
08/04/2014 13:40

Կեղծ հակավիրուսային հավելվածը Google Play-ում գնվել է 10 000 անգամ

Virus Shield հավելվածն ավելացվել էր Google Play-ում այս տարվա ապրիլի 2-ին և 4-5 օրվա ընթացքում դարձել ամենաշատ գնվող նոր հավելվածը: Նշենք, որ Virus Shield-ի արժեքը կազմում էր 3.99$: Հրապարակման պահից հավելվածը գնել և ներբեռնել է մոտ 10 000 օգտատեր:

Շատ օգտատերեր նշել են, որ սա ամենաարագ աշխատող հակավիրուսային հավելվածն է, այն գրեթե չի ծանրաբեռնում սմարթֆոնը: Սակայն պարզվել է, որ սույն «հակավիրուսային» հավելվածը դժվար էլ ծանրաբեռներ սմարթֆոնը, քանի որ այն ամբողջովին կեղծ է: Հավելվածը միայն պաշտպանության նմանակում է անում` ցույց է տալիս պաշտպանվածության նշան և ֆայլերի կեղծ զննում իրականացնում:

Նշենք, որ այս ամենը ջրի երես դուրս գալուց հետո Google-ը հեռացրել է հավելվածը Google Play-ից: