Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Microsoft-ն անվճար կդարձնի Windows Phone-ը հնդկական ընկերությունների համար
17/03/2014 10:42

Microsoft-ն անվճար կդարձնի Windows Phone-ը հնդկական ընկերությունների համար

Microsoft-ը Karbonn և Lava հնդկական արտադրող ընկերություններին այսուհետ անվճար է տրամադրելու իր Windows Phone օպերացիոն համակարգը` շուկայում  վերջինիս բաժնեմասը մեծացնելու նպատակով:

Երկու ընկերություններն էլ ներառվել են Microsoft-ի գործընկերների ցանկ և պատրաստվում են Windows Phone օպերացիոն համակարգով սարքավորումներ թողարկել սույն թվականի երկրորդ կեսին: Ընկերությունների միջև բանակցություններն ավելի քան մեկ տարի են տևել, իսկ համաձայնության են եկել միայն այն բանից հետո, երբ Microsoft-ը համաձայնել է դադարեցնել իր օպերացիոն համակարգի օգտագործման համար արտոնագրային վճարների գանձումը:

Հնարավոր է, որ Microsoft-ը կդադարեցնի նաև HTC ընկերությունից արտոնագրային վճարների գանձումն այն պայմանով, որ վերջինս օգտագործի Windows Phone օպերացիոն համակարգը որպես Android-ի այլընտրանքային տարբերակ:

Karbonn ընկերության տնօրենը հայտնել է, որ մտադիր է սույն թվականի հունիս ամսին ներկայացնել երկու` Android և Windows Phone օպերացիոն համակարգերով աշխատող սարքավորում: Երկհամակարգ սմարթֆոնի առանձնահատկությունների, ինչպես նաև մոտավոր գնի մասին տեղեկատվություն առայժմ չկա:

Հիշեցնենք, որ վերջերս Microsoft-ը կտրուկ իջեցրել էր Windows Phone-ի լիցենզիայի գինը 250 դոլարից պակաս գին ունեցող սարքավորումներ արտադրողների համար: Փաստորեն այս քայլը Windows Phone օպերացիոն համակարգն անվճար դարձնելու սկիզբն է: Microsoft-ում հավանաբար հասկացել են, որ նախկինի պես այլևս անհնար է վճարովի օպերացիոն համակարգ ունենալ և որ այն շուկայում մեծ մասնաբաժին ունենա: