Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Apple-ը լրամշակել է iOS 7-ը. թողարկվել է iOS 7.1 թարմացումը
11/03/2014 12:14

Apple-ը լրամշակել է iOS 7-ը. թողարկվել է iOS 7.1 թարմացումը

Ժամեր առաջ Apple-ը թողարկել է iOS 7 համակարգի թարմացումը` iOS 7.1: Հիշեցնենք, որ iOS 7-ը թողարկվել է անցյալ տարվա սեպտեմբերին: iOS 7.1 փաթեթի միջոցով Apple փորձել է կատարելագործել նոր գրաֆիկական ինտերֆեյսը, ուղղվել են iOS 7-ում տեղ գտած սխալները և իհարկե ավելացվել մի շարք նոր ֆունկցիաներ:

iOS 7.1-ում ուղղվել է այն սխալը, որի պատճառով սարքերն ինքնստինքյան վերբեռնվում կամ «կախվում» էին: Ուղղված է այսպես կոչված «մահվան սպիտակ էկրանը»:

Մատնահետքերի միջոցով մուտքի հնարավորություն ընձեռող Touch ID համակարգը նույնպես լրամշակվել է: Խնդիրը կայացել է նրանում, որ եղել են գանգատներ այն մասին, որ ժամանակի ընթացքում մատնահետքերի սկաները սկսում է վատ աշխատել:  Այժմ Touch ID համակարգը անընդմեջ կարողանում է «սովորել»` այսինքն ավելի լավ ճանաչել օգտատիրոջ մատնահետքը, ինչն էլ թույլ կտա խուսափել նախկին խնդիրներից:

iOS 7.1-ում զգալիորեն փոփոխվել է հեռախոսային զանգի մոդուլի արտաքին տեսքը: Փոփոխություններ և նոր ֆւոնկցիաներ են ավելացել նաև Օրացույցում: Տեսախցիկի մոդուլում ավելացվել է Auto HDR  կոճակը, որը ինքնուրույն վերլուծում է կադրը և միանցում կամ անջատաում HDR-ը: Լրամշակվել և կատարելագործվել է ձայնային կառավարման Siri համակարգը:

iOS 7.1-ի ամենամեծ նորամուծություններից մեկը CarPlay-ն է, մոդուլ, որը թույլ է տալիս Apple սարքավորումը կապել մեքենայի մեդիա համակարգին: Ճիշտ է CarPlay-ի հետ համատեղելի մեդիա համակարգեր դեռևս չկան, սակայն Apple-ում հայտնել են, որ արդեն պայմանավորվածություններ ունեն Ferrari, Mercedes Benz, Volvo, Honda և Hyundai ընկերությունների հետ, և մինչև տարվա վերջ նման համակարգերով հագեցված մեքենաներ կթողարվեն: