Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Զգուշացեք. Ձեզ հետևում են
09/09/2013 12:27

Զգուշացեք. Ձեզ հետևում են

Գերմանական Spiegel հանդեսը գրում է, որ ԱՄՆ ազգային անվտանգության ծառայությունը հնարավորություն ունի մուտք գործելու հիմնական օպերացիոն համակարգերով աշխատող ցանկացած սմարթֆոն, այդ թվում նաև BlackBerry, որը մինչ այս համարվում էր բավական պաշտպանված օպերացիոն համակարգ:

Ամերիկյան կառույցի կողմից ստեղծվել են հատուկ խմբեր, որոնք աշխատում են այս կամ այն տարածված օպերացիոն համակարգի հետ: Խմբերի գործունեությունն ուղղված է այս կամ այլ կերպ սմարթֆոններից կոնտակտային տվյալների, SMS հաղորդագրությունների, տեղակայման տեղեկատվության և աշխատանքային ֆայլերի հայթայթմանը: Ազգային անվտանգության ծառայությունը կարող է նաև մուտք գործել այն համակարգիչներ, որոնց միացվում է սմարթֆոնը:

Հոդվածում նշված չէ, թե կոնկրետ ինչ կերպ են այդ տվյալներ ստանում ԱՄՆ անվտանգության ծառայությունները: Դա կարող է արվել և օպերատորների, և սմարթֆոնում գոյություն ունեցող գաղտնի ֆունկցիաների միջոցով: Շպիգելի կողմից հարցում է ուղարկվել Blackberry ընկերություն, որտեղ նշել են, որ իրենց սմարթֆոններում թաքնված ֆունկցիաներ գոյություն չունեն, իսկ ԱՄՆ ազգային անվտանգության ծառայության հետ համագործակցման ձևաչափի մասին հարցը մնացել է անպատասխան:

Հիշեցնենք, որ ամերիկյան մի շարք պարբերականներում հրապարակված տեղեկատվության համաձայն` ԱՄՆ ազգային անվտանգության ծառայությունը կարողանում է «կոտրել» ծածկագրման գրեթե բոլոր ալգորիթմները:

Իզուր չէ, որ ազգային անվտանգության ծառայության կողմից միլիարդավոր դոլարներ են ծախսվել սուպեր համակարգիչներից բաղկացած մեծ կենտրոն հիմնելու համար: Տեղեկություններ կան նաև, որ ԱՄՆ ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռք են բերվել հատուկ պրոցեսորներ, որոնք նախագծված են այնպես, որ շատ արագ կերպով վերլուծեն ծածկագրված տեղեկատվությունը: