Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՈՒՈՐԵՆ ԲԱՖԵԹԸ ՄԻԿՐՈԲԼՈԳ Է ԲԱՑԵԼ TWITTER-ՈՒՄ
04/05/2013 11:04

ՈՒՈՐԵՆ ԲԱՖԵԹԸ ՄԻԿՐՈԲԼՈԳ Է ԲԱՑԵԼ TWITTER-ՈՒՄ

Ամերիկացի միլիարդատեր, հայտնի ֆինանսիստ Ուորեն Բաֆեթը Twitter-ում բացել է իր անձնական միկրոբլոգ, ինչը զարմանքի առիթ է դարձել: Բաֆեթը հայտնի է որպես համեստ և տեխնիկայից հեռու մարդ: Նա միակ թուլությունը ռեակտիվ ինքնաթիռներն են:

Ուշագրավ է այն, որ Բաֆեթի Twitter-յան էջով հետաքրքրվողների թիվն ակտիվորեն ավելանում է. 3 ժամվա ընթացքում Բաֆեթին Twitter-ում հետևողների թիվն ավելացել է շուրջ 10000-ով:

Բաֆեթը բազմիցս աչքի է ընկել իր համեստությամբ: Միլիարդատերը, ում ունեցվածքը գնահատվում է 46,5 մլրդ դոլար, մինչ այսօր սնվում է արագ սննդի կետում: Այդ «բիստրո»-ն այնքան է դուր եկել Բաֆեթին, որ նա այն գնել է:

Բաֆեթը առանձնանում է նաև իր բարեգործություններով: Նրա բարեգործական ծրագրերից ամենահետաքրքիրը «Նախաճաշ Բաֆեթի հետ» ծրագիրն է, որի շրջանակներում աճուրդի ժամանակ վաճառվում է Բաֆեթի հետ նախաճաշելու իրավունքը: Նման առաջին իրավունքը վաճառվել է 2007 թվականին՝ 600.000 դոլարով: Այնուհետև, 2008 թվականին նախաճաշի իրավունքը վաճառվել է  2,11 մլն դոլարով, 2009 թվականին` 1,68 մլն դոլարով: 2012 թվականին ցուցանիշը հասել է ռեկորդային մակարդակի` 3,5 մլն դոլար: