Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Beeline. կանցկացվի հոբելյանական «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագիրը
15/06/2018 22:22

Beeline. կանցկացվի հոբելյանական «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագիրը

Beeline-ը հայտարարում է 10-րդ հոբելյանական «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագրի անցկացման մասին։

Ծրագրի նպատակն է ընկերություն ներգրավել լավագույն երիտասարդ կադրեր։ Ծրագրին մասնակցելու համար կարող են դիմել բարձր կուրսի ուսանողները ( 3-րդ և բարձր կուրսեր), ովքեր աչքի են ընկնում բարձր առաջադիմությամբ և վարժ տիրապետում են հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին։

Ստաժավորումը կազմակերպվում է ընկերության տարբեր ստորաբաժանումներում՝ Տեղեկատվական տեխնոլոգիաներ, Մարքեթինգ, Իրավաբանական և այլ տնօրինություններ։ Ստաժավորումը հաջողությամբ  անցած լավագույն ուսանողները ստանում են մշտական աշխատանքի հնարավորություն ՎԵՈՆ Արմենիա ընկերությունում:

«Զարմանալի չէ, որ այս ծրագիրը գործում է արդեն իսկ 10 տարի՝ այն բազմիցս ապացուցել է իր արդյունավետությունը, քանի որ ծրագրի բազմաթիվ մասնակիցներ ներկայումս զբաղեցնում են մեր ընկերությունում առանցքային պաշտոններ։  Մենք միշտ պատրաստ ենք մեզ մոտ ընդունել վառ և ստեղծագործ երիտասարդների, ովքեր նոր շունչ կհաղորդեն մեր ընկերությանը՝ ձեռք բերելով աշխատանքային փորձ Հայաստանի խոշորագույն կազմակերպություններից մեկում», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«3-րդ սերունդ» ստաժավորման ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել կայքում տեղադրված ստաժավորման ծրագրի հարցաթերթիկը և ինքնակենսագրության (CV/Resume) հետ միասին մինչև հունիսի 22-ը ուղարկել հետևյալ էլ. փոստի հասցեով` [email protected]. Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում: 

Նշենք, որ «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագիրը մեկնարկել է 2008թ.-ին: Այդ ընթացքում ստաժավորում է անցել ավելի քան 100 ուսանող, նրանցից 50%-ից ավելին դարձել են Ընկերության աշխատակից: