Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Beeline. Անդրեյ Պյատախինը ելույթ ունեցավ «Առաջնորդության դպրոցի» շրջանավարտների առջև
31/05/2018 12:45

Beeline. Անդրեյ Պյատախինը ելույթ ունեցավ «Առաջնորդության դպրոցի» շրջանավարտների առջև

Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը մասնակցեց Առաջնորդության դպրոցի ավարտական միջոցառմանը և շնորհավորեց 2017-2018 ուսումնական տարվա շրջանավարտներին:

Շնորհավորական խոսքում ընկերության ղեկավարն անդրադարձավ կարիերայի և անձնական զարգացման թեմաներին, և որպես օրինակ ներկայացրեց «Տրանսֆորմացիա ԱրմենՏելից մինչև VEON» պրեզենտացիան:

«Զարգացումն այսօր նշանակում է ամեն օր և ամեն ժամ սահմանել նոր նշաձող, որը «գրավելն» առաջին հայացքից անհնար է թվում։ Եթե դա այդպես է, ապա ձեր նպատակներն իսկապես հավակնոտ են, և նույնիսկ ամեն ձախողումը ձեզ ավելի է մոտեցնելու հաջողությանը: Իսկ ես ձեզ համար ունեմ զարգացման, ինչպես նաև հաջողությունների և բացթողումների հիանալի պատմություն՝ ձեզ բոլորիդ լավ ծանոթ ընկերության օրինակով», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Առաջնորդության Դպրոցը կարևորում է հնարավորությունների ստեղծումը երիտասարդների համար՝ հաղորդակցվելու տարբեր տեսանկյուններ ունեցող տեսաբանների և կայացած գործիչների հետ։ Վստահ ենք, որ Հայաստանի կարևորագույն ընկերություններից մեկի առաջնորդը հանդիսացող պարոն Պյատախինի մտքերն ու խորհուրդները կարևոր ներդրում կհանդիսանան երիտասարդների աշխարհայացքների և ապագա նախաձեռնությունների զարգացման գործում», – նշեց Առաջնորդության Դպրոց հիմնադրամի խորհրդի նախագահ Սամվել Մովսիսյանը:

Նշենք, որ Անդրեյ Պյատախինի ելույթը տեղի ունեցավ Beeline և «Առաջնորդության դպրոց» հիմնադրամի համագործակցության շրջանակներում: Միջոցառումը տեղի ունեցավ Երևանի DoubleTree by Hilton հյուրանոցում: