374
21
2808
Ucom. Նոր պլանշետ՝ շարժական ինտերնետի U!Go սակագնային պլանների հետ

Ucom. Նոր պլանշետ՝ շարժական ինտերնետի U!Go սակագնային պլանների հետ

Ucom-ի շարժական ինտերնետի նոր, ինչպես նաև որևէ պարտավորություն չունեցող առկա բաժանորդները բացառիկ հնարավորություն ունեն 24 ամսով բաժանորդագրվելու U!Go 2500, U!Go 5500 կամ մարզային U!Go 3500 սակագնային պլաններից որևէ մեկին և ձեռք բերելու Alcatel A3 10,1-դյույմանոց էկրանով կամ Huawei MediaPad T3 10-դյույմանոց էկրանով պլանշետներից մեկը՝ դրանց դիմաց հավասարաչափ վճարելով 24 ամսվա ընթացքում։

Օրինակ, U!Go 2500 սակագնային պլանին 24 ամսով միանալու դեպքում բաժանորդները յուրաքանչյուր ամիս սակագնային պլանի ամսավճարի հետ մեկտեղ Alcatel A3 պլանշետի համար կվճարեն ընդամենը 2 990 դրամ, ինչպես նաև կստանան 10 ԳԲ գերարագ ինտերնետ։  

«Մենք կարևորում ենք այն բոլոր բաժանորդների կարծիքը, ովքեր սարքավորում ձեռք բերելիս չեն ցանկանում վճարել միջնորդավճարներ, տոկոսներ ու կանխավճարներ։ 2 ԳԲ օպերատիվ հիշողություն, չորս-միջուկանի, Android 7 համակարգով աշխատող պլանշետը հրաշալի լուծում է մատչելի սարքավորում ու գերարագ ինտերնետի օպտիմալ համադրություն փնտրող մեր բաժանորդների համար», - նշեց Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Կարճ հասցե: geek.am/u/5671.html
Ucom Telecom Հեռահաղորդակցություն Հայկ Եսայան Telecom

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2630 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

«Իմ բանակ» բջջային հավելվածի միջոցով առկա կլինի 1000plus.am կայքում նվիրատվություն կատարելու հնարավորություն

ՀՀ պաշտպանության նախարարությունը մայիսի 9-ին գործարկել է թարմացված mil.am կայքը, իսկ նույն օրը երեկոյան հասանելի կլինի «Իմ բանակ» բջջային հավելվածը: Կայքի շնորհանդեսին ՊՆ տեղեկատվության և ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Statista. ինչ է կատարվում ինտերնետում 60 վայրկյանում

Statista վիճակագրական գործակալությունը հրապարակել է ինտերնետին վերաբերող հետազոտության արդյունքները, որտեղ նշված է, թե ինչ է կատարվում ինտերնետում 60 վայրկյանում։ Ներկայացված տվյալները արտացոլում են 2017թ.-ի ցուցանիշները։ Հրապարակված ...

Mobile

image

Թողարկվել են Հռոմի Պապի և Հիսուսի նկարներով ոսկեպատ iPhone X սմարթֆոններ

Սմարթֆոնների և բջջային հեռախոսների թանկարժեք տարբերակների արտադրող Caviar ընկերությունը ներկայացրել է iPhone X սմարթֆոնի նոր շքեղացված տարբերակները։ Թողարկված մոդելները նվիրված են Զատկի տոնին։ iPhone X սմարթֆոնների ...

Business

image

Երևանում բացվել է Beeline Ստարտափ Ինկուբատորը

Beeline-ը Երևանում բացել է ստարտափ ինկուբատոր։ Բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Հյուսիսային պողոտայի Beeline-ի գրասենյակի 2-րդ հարկում, որտեղ և գործելու է ինկուբատորը։ Beeline Ստարտափ Ինկուբատորի գլխավոր ...

Various

image

Ucom-ը մրցութային կարգով աշխատանքի է ընդունել Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողների

Այսօր հանդիսավոր պայմաններում Ucom ընկերության և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կողմից կազմակերպված «Տեղեկատվական և հեռահաղորդակցական ժամանակակից ցանցային տեխնոլոգիաներ» դասընթացը հաջողությամբ հաղթահարած ուսանողներն ավարտական հավաստագրեր են ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS