374
21
2808
Քաղաքային հեռախոսակապը ներառվել է Quatro ծառայությունների փաթեթներում

Քաղաքային հեռախոսակապը ներառվել է Quatro ծառայությունների փաթեթներում

Beeline-ը ներառում է քաղաքային հեռախոսակապը Quatro Best и Quatro Max ծառայությունների փաթեթներում՝ ամսավճարները թողնելով անփոփոխ։ Այժմ Beeline-ի ամենատարածված և շուկայում միակ փաթեթային 4-ը 1-ում առաջարկը դարձավ հնարավորինս լիարժեք. այն ներառում է կապի բոլոր տեսակները՝ բջջային կապ և բջջային ինտերնետ, ֆիքսված հեռախոսակապ, հեռուստատեսություն և ֆիքսված գերարագ ինտերնետ։

Quatro ծառայությունների փաթեթի առանձնահատկություններն են միասնական հաշիվը  և խնայողության գործոնը։ Յուրաքանչյուր հաշվարկային ամսվա ավարտին հաճախորդը բոլոր ծառայությունների համար կարող է նաև վճարել ընդամենն լիցքավորելով իր Quatro հեռախոսահամարը։ Այդ հնարավորությունը դարձնում է Quatro ծառայությունների փաթեթն առավել հասկանալի, պարզ և հարմար։ 

«Այժմ մեր Quatro առաջարկը թույլ է տալիս ստանալ կապի բոլոր ծառայությունները մեկ փաթեթում, և նման փաթեթային առաջարկներն ավանդաբար ամենահարմարն ու շահավետն են լինում։ Այդ մասին է վկայում նաև այն փաստը, որ ֆիքսված կապն էլ է արդեն ներառված փաթեթի մեջ, և  Beeline-ի քաղաքային կապի բաժանորդները կարող են անվճար ու առանց սահմանափակումների զանգահարել Ռուսաստանի Beeline-ի բջջային համարներին։ Մենք շարունակում ենք ապացուցել, որ Beeline-ի կապի ծառայություններից օգտվելը շատ պարզ, հարմար և շահավետ է», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նշենք, որ Quatro-ի բաժանորդները մինչև 2019 թ․ հունվարի 15-ը կարող են անսահմանափակ անվճար զանգեր կատարել Ռուսաստանի Beeline-ի բջջային համարներին փաթեթում ներառված քաղաքային համարից։

Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում, «My Beeline Armenia», հավելվածի միջոցով, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ մոտակա Beeline գրասենյակում:

Կարճ հասցե: geek.am/u/5658.html
Beeline Հեռահաղորդակցություն Անդրեյ Պյատախին Quatro Beeline

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2621 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Apple-ը թողարկել է կարմիր գույնի iPhone 8 և iPhone 8 Plus սմարթֆոններ

Apple կորպորացիան հերթական անգամ թողարկել է iPhone սմարթֆոնի կարմիր տարբերակը։ Այս անգամ խոսքը iPhone 8 և iPhone 8 Plus սմարթֆոնների մասին է։ Apple կորպորացիան կարմիր ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Statista. ինչ է կատարվում ինտերնետում 60 վայրկյանում

Statista վիճակագրական գործակալությունը հրապարակել է ինտերնետին վերաբերող հետազոտության արդյունքները, որտեղ նշված է, թե ինչ է կատարվում ինտերնետում 60 վայրկյանում։ Ներկայացված տվյալները արտացոլում են 2017թ.-ի ցուցանիշները։ Հրապարակված ...

Mobile

image

Թողարկվել են Հռոմի Պապի և Հիսուսի նկարներով ոսկեպատ iPhone X սմարթֆոններ

Սմարթֆոնների և բջջային հեռախոսների թանկարժեք տարբերակների արտադրող Caviar ընկերությունը ներկայացրել է iPhone X սմարթֆոնի նոր շքեղացված տարբերակները։ Թողարկված մոդելները նվիրված են Զատկի տոնին։ iPhone X սմարթֆոնների ...

Business

image

Beeline. ծախսերի ստուգման հնարավորություն՝ SMS-ի միջոցով

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն հայտարարում է Beeline շարժական կապի կանխավճարային բաժանորդների համար «Ծախսերի վերահսկում» ծառայության գործարկման մասին։ Ծառայությունը թույլ է տալիս *128# հրահանգի միջոցով ստանալ SMS հաղորդագրություն, ...

Various

image

Փոխհատուցում՝ խարդախության հետևանքով գումարներ կորցրած բաժանորդներին

Beeline-ը հայտարարում է արտասահմանյան զանգերից տուժած հաճախորդներին փոխհատուցում տրամադրելու մասին։ Փոխհատուցվելու են բոլոր բաժանորդների կորուստները, ովքեր մարտի 23-ին և 24-ին զանգեր են ստացել արտասահմանից և հետ ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS