Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
35,000 եվրո դրամաշնորհներ` տեխնոլոգիական ստարտափերին և ընկերություններին
13/03/2018 19:15

35,000 եվրո դրամաշնորհներ` տեխնոլոգիական ստարտափերին և ընկերություններին

ԵՄ-ն՝ բիզնեսի համար նախաձեռնության շրջանակներում մեկնարկում է տեխնոլոգիական ուղղվածության ստարտափերին և գործող ընկերություններին հատկացվող նորարարության ուղղված դրամաշնորհների մրցույթի երկրորդ փուլը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` մրցույթին կարող են մասնակցել այն ընկերությունները և թիմերը, որոնք ունեն տեխնոլոգիական ուղղվածություն և համապատասխան փորձ, օրինակ` ճարտարագիտության, մաքուր տեխնոլոգիաների, կենսատեխնոլոգիաների, ինչպես նաև ՏՀՏ-ի առաջատար ոլորտներում (օրինակ՝ արհեստական ինտելեկտ, բլոքչեյն և այլն): Հայտատուները պարտավոր են ծրագրի համար անհրաժեշտ չափով համաֆինանսավորում ապահովել. Երևանի դեպքում՝ 50 տոկոսի (դրամաշնորհը մինչև 35 հազար եվրո է), իսկ մարզերի՝ 15 տոկոսի չափով։

Ծրագիրն իրականացվում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) հետ: Մրցույթի առաջին փուլը մեկնարկել է 2018 թվականի հունվարին, որի համատեքստում ինն ընկերության ֆինանսավորում է տրամադրվել։ Դրամաշնորհների մրցույթի երկրորդ փուլի մեկնարկը տրվում է մարտին: Հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2018 թվականի ապրիլի 3-ը` ժամը 23:59-ը։ 2018 և 2019 թվականների ընթացքում նախատեսվում է տրամադրել ևս 9 դրամաշնորհ, որոնցից յուրաքանչյուրը՝ 35 հազար եվրոյի չափով և 9 ամիս տևողությամբ։

Հետաքրքրված թեկնածուների հարցերին պատասխանելու համար ՁԻՀ-ը մարտի 3-ից սկսած կազմակերպում է խորհրդատվական հանդիպումներ երեքշաբթի և հինգշաբթի օրերին՝ ժամը 15:00-18:00-ը, իսկ չորեքշաբթի օրերին՝ 11:00-13:00-ը։ Կկազմակերպվելու են նաև ծանուցողական հանդիպումներ Երևանում, Գյումրիում, Վանաձորում: Հայտադիմումները հասանելի են հետևյալ հղումով:

Եվրոպական միության ԵՄ-ն՝ Բիզնեսի համար նախաձեռնությունը հովանոցային նախաձեռնություն է, որը ներառում է ՓՄՁ աջակցությանն ուղղված ԵՄ-ի կողմից իրականացվող բոլոր գործողությունները Արևելյան գործընկերության երկրներում: