374
21
2808
Արագ և ձայնային բարձր որակով զանգեր Voice over LTE տեխնոլոգիայի օգնությամբ

Արագ և ձայնային բարձր որակով զանգեր Voice over LTE տեխնոլոգիայի օգնությամբ

Այսօրվանից Ucom ընկերությունն իր շարժական կապի բաժանորդների համար գործարկեց VoLTE (LTE ցանցի միջոցով ձայնային ազդանշանի փոխանցման) տեխնոլոգիայի օգնությամբ զանգեր կատարելու հնարավորությունը։ Նշյալ տեխնոլոգիայով աշխատող հեռախոսների միջև զանգի միջոցով կապի հաստատումը պահանջում է երկու վայրկյանից քիչ ժամանակ, մինչդեռ 3G ցանցում այդ ժամանակահատվածը 6-10 վայրկյան է։  

«Ucom-ի տեխնիկական անձնակազմն ամիսներ շարունակ աշխատել է, որպեսզի ընկերության բաժանորդներն առաջինը Հայաստանում մուտք գործեն հաղորդակցման նոր դարաշրջան։ Ազդանշանը տրվում է նոր բազային կայաններից, որոնք նախորդ տարվանից սկսած մեր ընկերությունը շարունակաբար տեղադրել է Հայաստանի 150-ից ավելի բնակավայրերում», - նշեց Ucom ընկերության տեխնիկական տնօրեն Գևորգ Գևորգյանը։

Բազային կայանների ծրագրային ապահովումն ու բջջային հեռախոսների թարմացումները Ucom-ի բաժանորդներին հնարավորություն կտան լիարժեք կերպով օգտագործել Voice over LTE տեխնոլոգիայի բոլոր գործառույթները և օգտվել նոր սերնդի մուլտիմեդիա ծառայություններից։

«Այլևս LTE ցանցից դուրս գալու, ինչպես նաև բարձր արագությամբ տվյալների փոխանցումը կատարելու կամ վեբկայքերի դիտումը դադարեցնելու կարիք չկա, նույնիսկ եթե Ձեզ զանգահարում են։ Դուք կարող եք շարունակել շփվել Ձեր մտերիմների հետ համացանցում,դիտել Ձեր նախընտրած ծրագիրը, ֆիլմը կամ հաղորդումը շարժական հեռուստատեսության միջոցով և միաժամանակ պատասխանել մուտքային զանգին։ Ավելին, զանգի ընթացքում հեռախոսը կարելի է օգտագործել նաև որպես ինտերնետի հասանելիության կետ այլ սարքերի համար», - մանրամասնեց Ucom ընկերության գործադիր տնօրեն Հայկ Եսայանը։

Հավելենք, որ VoLTE տեխնոլոգիայի կարևոր առանձնահատկություններից է ոչ միայն միացման արագությունը, այլև ձայնի բարձր որակը։

Կարճ հասցե: geek.am/u/5595.html
Ucom Telecom Telecom LTE Հայկ Եսայան

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2654 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Ucom․ Այսուհետ հեռուստադիտողները կվայելեն Viasat ընտանիքի հեռուստաալիքները

Հունիսի 15-ից հուլիսի 15-ը U!TV բոլոր բաժանորդներն, անկախ բաժանորդագրության փաթեթների տեսակից, հնարավորություն ունեն դիտելու Viasat ընտանիքի ամենապահանջված հեռուստաալիքները։ Մասնավորապես՝ բաժանորդները կվայելեն ViP Premiere HD, ViP ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

WhatsApp-ի հիմնադիրները 1.3 մլրդ դոլար են կորցրել՝ դուրս գալով Facebook-ից

WhatsApp-ի հիմնադիրների՝ Facebook-ից դուրս գալու պատճառները կապված են մեսենջերի մոնետիզացիայի վերաբերյալ տեսակետերի տարբերության հետ։ WhatsApp-ի հիմնադիրներ Յան Կումը և Բրայան Էկտոնը դուրս են եկել Facebook-ից՝ կորցնելով ...

Mobile

image

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացրել է «X» և «Y» սակագնային պլանները

Սմարթֆոնների ու բջջային հավելվածների օրըստօրե ավելացող թիվն արմատապես փոխել է հեռահաղորդակցության ոլորտը: Եթե առաջ մարդիկ բջջայինն օգտագործում էին միայն ձայնային և SMS ծառայություններից օգտվելու համար, ...

Business

image

Beeline. կանցկացվի հոբելյանական «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագիրը

Beeline-ը հայտարարում է 10-րդ հոբելյանական «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագրի անցկացման մասին։ Ծրագրի նպատակն է ընկերություն ներգրավել լավագույն երիտասարդ կադրեր։ Ծրագրին մասնակցելու համար կարող են դիմել բարձր ...

Various

image

Beeline. բարելավվում են աշխատանքի ընդունման գործընթացները

Beeline-ը հայտարարում է մարդկային ռեսուրսների կառավարման ժամանակակից և թվային մեթոդների ներմուծման մասին։ Մասնավորապես, աշխատանքի ընդունվելու համար նախնական հարցազրույցն արդեն կարելի է անցնել վիդեո տարբերակով՝ ընկերության կայքի ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS