Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Beeline. BeeTV-ն արդեն հասանելի է Samsung սմարթ հեռուստացույցներով
17/11/2017 01:11

Beeline. BeeTV-ն արդեն հասանելի է Samsung սմարթ հեռուստացույցներով

Հայաստանում Beeline-ը հայտարարում է Samsung սմարթ հեռուստացույցների համար BeeTV հեռուստատեսության գործարկման մասին։ Quatro ծառայությունների փաթեթների բոլոր բաժանորդներին հասանելի կլինի ժամանակակից և որակյալ հեռուստատեսություն Samsung սմարթ հեռուստացույցներով՝ առանց լրացուցիչ սարքավորումների։

Հարկավոր է միայն ներբեռնել BeeTV հավելվածը Samsung Smart TV հեռուստացույցի  մենյուից, հավաքել Quatro բաժանորդի օգտատերի անունն ու գաղտնաբառը և օգտվել Beeline-ի տրամադրած ժամանակակից հնարավորություններից։ Quatro ծառայությունների փաթեթների բաժանորդների համար հասանելի կլինեն 100-ից ավելի հեռուստաալիքներ դիտելու, catch up-ի, եթերը ձայնագրելու և այլ հնարավորություններ։

«Մենք շարունակում ենք նոր հնարավորություններ ստեղծել մեր բաժանորդների համար, և մի քանի հարթակներով BeeTV-ին հասանելիությունը թույլ է տալիս վայելել հեռուստատեսությունը՝ ինչպես ընդունիչներով և սմարթ հեռուստացույցներով, այնպես էլ սմարթֆոններով ու պլանշետներով։ Վստահ եմ, որ մեր հաճախորդները բարձր կգնահատեն այս առաջարկի պարզությունը, հարմարավետությունն ու բարձր որակը», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Quatro ծառայությունների բոլոր փաթեթների բաժանորդներն առանց հավելավճարների ստանում են միաժամանակ երեք սարքերով՝ հեռուստացույցով, սմարթֆոնով և պլանշետով տարբեր հեռուստաալիքներ դիտելու հնարավորություն։ Ավելին, Beeline բջջային կապի բաժանորդների համար BeeTV ծառայությունը գործում է առանց ինտերնետի տարիֆիկացման։

Նշենք, որ Quatro ծառայությունների փաթեթի շրջանակում բաժանորդներին տրամադրվում են բջջային կապի, բջջային ու ֆիքսված ինտերնետի, ինչպես նաև BeeTV հեռուստատեսության ծառայություններ։ Փաթեթի լրացուցիչ առավելությունն այն է, որ բոլոր այդ ծառայությունների դիմաց կարելի է վճարել՝ պարզապես լիցքավորելով Quatro բջջային համարը։ Ծառայությունների փաթեթները կարելի է միացնել ինչպես առցանց՝ www.beeline.am էջում, այնպես էլ Beeline-ի բոլոր վաճառքի և սպասարկման գրասենյակներում։

Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ մոտակա  գրասենյակներում:  

———–

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «Վեոն» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 235 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում: