374
21
2808
Beeline. ապառիկով գնեք iPhone 8 և տոկոսների փոխարեն վճարեք կապի համար

Beeline. ապառիկով գնեք iPhone 8 և տոկոսների փոխարեն վճարեք կապի համար

Beeline-ը հայտարարում է տարաժամկետ վճարման հնարավորությամբ iPhone 8 և iPhone 8 Plus սմարթֆոնների վաճառքի մասին:

Այս երկու մոդելները հնարավոր է գնել Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակներում՝ ամսական վճարելով 19,170 դրամից սկսած՝ «Սմարթ 5500» սակագնային փաթեթին բաժանորդագրվելու դեպքում։ Այս առաջարկից օգտվելիս, հաճախորդը չի վճարում որևէ տոկոս կամ հավելավճար:

Ապառիկը կարելի է ձևակերպել 12, 18 և 24 ամսով, իսկ վճարումները կատարել բոլոր վճարային տարբերակներով, մասնավորապես՝ Beeline գրասենյակներում, տերմինալներով, բանկերում և առցանց:

«Մենք միշտ ձգտում ենք ապահովել մեր հաճախորդների հարմարավետությունը՝ նրանց տրամադրելով առավել պարզ և հարմար առաջարկներ և ծառայություններ։ Եվ մեր հաճախորդները բարձր գնահատեցին տարաժամկետ վճարմամբ հեռախոս գնելու հնարավորությունը, որի ժամանակ նրանք տոկոսների փոխարեն վճարում են կապի ծառայությունների համար։ Առավել ևս, որ մենք առաջարկում ենք վճարումներ կատարելու շատ հարմար տարբերակներ, այդ թվում առցանց և տերմինալների միջոցով», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Տվյալ առաջարկի շրջանակում  Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակներում կարելի է տարաժամկետ վճարման պայմանով գնել սմարթֆոնների տարբեր մոդելներ, որոնց արժեքը կազմում է 30,000 ՀՀ դրամից մինչև 550,000 ՀՀ դրամ, «Սմարթ» հետվճարային սակագնային փաթեթներից որևէ մեկի հետ՝ կախված սմարթֆոնի արժեքից:

Առաջարկի շրջանակում ապառիկը ձևակերպվում է ՎՏԲ-Հայաստան Բանկի կամ Յունիբանկի միջոցով` Beeline-ի գրասենյակներում, կամ www.beeline.am կայքում։

-----------

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «Վեոն» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 235 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:

Կարճ հասցե: geek.am/u/5587.html
Beeline Smartphones Telecom Apple Telecom Apple Beeline Անդրեյ Պյատախին iPhone 8

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2561 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակները կաշխատեն հանգստյան և տոն օրերին

Beeline-ի հաճախորդները դեկտեմբերին՝ նախատոնական շրջանում կկարողանան իրենց բոլոր հարցերով դիմել վաճառքի և սպասարկման գրասենյակներ նաև հանգստյան օրերին։ Մինչև Ամանոր Երևանի և Հայաստանի խոշոր քաղաքների գրասենյակների ...

Code

image

Apple-ը հրապարակել է 2017թ. ամենաշատ ներբեռնված հավելվածների ցուցակը

Apple կորպորացիան հրապարակել է App Store և iTunes հարթակներից 2017թ.-ի ամենաշատ ներբեռնումներ ունցող հավելվածների ցուցակը։ 2016թ.-ի համեմատ տեղի է ունեցել առաջատարի փոփոխություն։ 2017թ.-ին առաջատարն է ...

Web

image

Ավելի արագ և հասանելի Facebook՝ Ռոստելեկոմի բաժանորդների համար

«Ռոստելեկոմ»-ը հայաստանյան օգտատերերի համար նորանոր տեխնոլոգիական լուծումներ է գործարկում՝ բարձրացնելով ամենահաճախ օգտագործվող ռեսուրսների հասանելիությունն ու ցանցի արագագործությունը։Ընկերությունը Ֆեյսբուք սոցիալական ցանցի հետ կնքված համաձայնագրի արդյունքում «Ռոստելեկոմ»-ի ...

Mobile

image

ՎիվաՍել-ՄՏՍ. գնեք iPhone X և ստացեք նվեր գեղեցիկ համար

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ից ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում* հնարավոր է գնել նոր iPhone X` 64 ԳԲ հիշողությամբ և ստանալ գեղեցիկ համար: iPhone-ի նոր դարաշրջանի այս ...

Business

image

iPhone X-ը՝ Ucom-ի ամենաարագ ցանցում Apple-ի պաշտոնական երաշխիքով

Դեկտեմբերի 1-ին Apple-ի պաշտոնական գործընկեր հանդիսացող Ucom ընկերության վաճառքի և սպասարկման կենտրոններում մեկնարկեց Apple ընկերության ամենասպասված և ամենաինտրիգային սարքավորման՝ iPhone X-ի վաճառքը։ Ինչպես բազմաթիվ երկրների, այնպես ...

Various

image

Ucom. գործարկվեց ինտերակտիվ մեթոդների և հեռավար ուսուցման stem.am առցանց հարթակը

Օրերս Ucom ընկերության, «ՍՏԵՄ ծրագրերի կենտրոն» և «Ինտերնետ հանրություն» կազմակերպությունների աջակցությամբ Վանաձորի Գևորգ Չաուշի անվան թիվ 24 միջնակարգ դպրոցում գործարկվեց ինտերակտիվ մեթոդների և հեռավար ուսուցման ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
IT Job
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
ITJobs am
Bang2Joom
Ինտերակտիվ
Ucom
Mobidram