Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
10GB ծավալով նոր ինտերնետ փաթեթ շարժական կապի բաժանորդների համար
10/11/2017 18:47

10GB ծավալով նոր ինտերնետ փաթեթ շարժական կապի բաժանորդների համար

Այսօրվանից Ucom շարժական կապի բոլոր բաժանորդները հնարավորություն ունեն ակտիվացնելու 10 գիգաբայթ ծավալով նոր ինտերնետ փաթեթն ընդամենը 5000 դրամով: Կանխավճարային ծառայության բաժանորդները կկարողանան այն ակտիվացնել՝ հավաքելով *205*5# հրահանգը, իսկ հետվճարային ծառայության բաժանորդները՝ *200*5#-ը:

Փաթեթի վավերականության ժամկետը 30 օր է: Բաժանորդները կարող են վերահսկել սպառված մեգաբայթերի քանակը, ստուգել փաթեթի մնացորդը և վավերականության ժամկետը` հավաքելով *205*20# կանխավճարային և *200*20#՝ հետվճարային ծառայության համար:

«Այս փաթեթը կբավարարի բոլոր այն բաժանորդների պահանջները, ովքեր իրենց կյանքն առանց սմարթֆոնի չեն պատկերացնում: Այս ծավալի ինտերնետ փաթեթը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր գերադասում են գործնական նամակին պատասխանել նույն վայրկյանին ու ցանկացած վայրից, կամ նախընտրում են մտերիմների հետ հիմնականում առցանց զրույցի տարբերակը», – նշեց Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

Հիշեցնենք, որ միաժամանակ հնարավոր է ակտիվացնել մի քանի փաթեթ: Ինտերնետ փաթեթները հնարավոր է օգտագործել այն դեպքում, երբ բաժանորդի հեռախոսահամարը գտնվում է ակտիվ շրջանում և ինքը՝ բաժանորդը ռոմինգում չէ: