374
21
2808
Beeline. Անդրեյ Պյատախինը դասախոսություն է կարդացել «Բիզնեսը թվային ապագայում» թեմայով

Beeline. Անդրեյ Պյատախինը դասախոսություն է կարդացել «Բիզնեսը թվային ապագայում» թեմայով

Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը «Առաջնորդության դպրոցում» բաց դասի ժամանակ հանդես է եկել դասախոսությամբ՝ «Բիզնեսը թվային ապագայում» թեմայով։

Ընկերության ղեկավարը իր սեփական փորձի և վերջերս Սիլիկոնային հովիտ կատարած այցի հիման վրա լսարանին ներկայացրել է բիզնեսի կառավարման հիմնական այն միտումներն ու գործիքները, որոնք կիրառում են «պիոներ ընկերություններն» ու թվային ապագայի «ճարտարապետ» ընկերությունները։

«Վերջերս ինձ հաջողվեց անձամբ տեսնել, թե ինչպես են աշխատում և կառավարում բիզնեսը Սիլիկոնային հովտի ամենախոշոր և հայտնի ընկերություններում։ Առաջինն ինչ նկատեցի այն էր, որ աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում մեծ մասը կազմում եմ նրանք, ովքեր ոչ թե ժառանգել են իրենց հարստությունը, այլ վաստակել են շատ երիտասարդ տարիքում։ Ամեն հաջող բիզնես ունի իր պատմությունը, և ես ուրախ եմ կիսվել այսօրվա միջոցառման մասնակիցների հետ իմ դիտարկումներով և կանխատեսումներով՝ թվային ապագայի բիզնեսի մասին», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: 

«Առաջնորդության դպրոցը» կարևորում է հնարավորությունների ստեղծումը երիտասարդների համար՝ հաղորդակցվելու տարբեր տեսանկյուններ ունեցող տեսաբանների և կայացած գործիչների հետ։ Վստահ ենք, որ հանդիպումը Հայաստանի կարևորագույն ընկերություններից մեկի առաջնորդը հանդիսացող պարոն Պյատախինի հետ ու ծանոթությունը թվային ապագայում բիզնեսի և ինովացիայի վերաբերյալ նրա տեսանկյունների ու մտքերի հետ կարևոր ազդեցություն կունենա երիտասարդների աշխարհայացքների և ապագա նախաձեռնությունների վրա», – նշեց «Առաջնորդության դպրոց» հիմնադրամի խորհրդի նախագահ Սամվել Մովսիսյանը:

Նշենք, որ բաց դասը կազմակերպվել է Beeline Armenia-ի և «Առաջնորդության դպրոց» հիմնադրամի համագործակցության շրջանակում։ Միջոցառումը անցել է երևանյան DoubleTree by Hilton հյուրանոցում։

-----------

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «Վեոն» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 235 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:

Արագացող փոփոխությունների համաշխարհային իրականության մեջ Հայաստանին անհրաժեշտ է առաջանցիկ զարգացում, ինչի կարևորագույն պայմաններից մեկը երիտասարդ սերնդի մեջ ուժեղ առաջնորդների բացահայտումն ու զարգացումն է: Առաջնորդության Դպրոց Հիմնադրամի առաքելությունն է հայկական և միջազգային կայացած գործիչների, տեսաբանների ու կազմակերպությունների համագործակցությամբ աջակցել ապագա հայ առաջնորդների զարգացմանը Հայաստանում, Վրաստանում, Իրանում։

Կարճ հասցե: geek.am/u/5572.html
Beeline Հայաստան Beeline Հեռահաղորդակցություն Հայաստան

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2546 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Beeline. 4G ցանցը հասանելի է դարձել 14 նոր քաղաքում

Հայաստանում Beeline-ը հայտարարում է այս տարվա կեսին մեկնարկած բջջային ցանցի լայնածավալ արդիականացման ծրագրի ավարտի մասին։ Հայաստանում Beeline-ի ներկայության ամբողջ ընթացքում սա ենթակառուցվածքների ամենախոշոր արդիականացումն է՝ ...

Code

image

Վիվասել-ՄՏՍ. Seedstars մրցույթին դիմում-հայտ է ներկայացրել ավելի քան 50 ստարտափ

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ կազմակերպում է «Seedstars» միջազգային մրցույթի տեղական փուլը, որին արդեն իսկ  դիմում-հայտ է ներկայացրել տարբեր ոլորտներում նորարարական լուծում ներկայացնող ...

Web

image

Ավելի արագ Facebook Հայաստանում

Ucom-ն առաջին ընկերությունն է Հայաստանում, որն իր տվյալների կենտրոնում գործարկվել է Facebook սոցիալական ցանցի շտեմարանը (Facebook cache)` անելով հերթական քայլը Հայաստանում թվային բովանդակության զարգացման և ...

Mobile

image

2018թ.-ին հնարավոր է iPhone X-ի հիմքի վրա երեք նոր սմարթֆոն թողարկվի

KGI Securities ընկերության վերլուծաբան Մինգ-Չի Կուոն, ով հայտնի է ՏՏ ընկերություններում իր ունեցած կապերով, հայտնել է, որ հաջորդ տարի Apple կորպորացիան iPhone X սմարթֆոնի հիմքի ...

Business

image

ՎիվաՍել-ՄՏՍ-ում կայացել է iPod ապրանքանիշի ստեղծող Թոնի Ֆադելի հանդիպումը ՏՀՏ հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Այսօր ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակի դափնեկիր, լիբանանյան ծագումով ամերիկացի գյուտարար, «Nest Labs» ընկերության հիմնադիր Թոնի Ֆադելն այցելել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակ: ...

Various

image

Ռոստելեկոմի աշխատակիցները մասնակցեցին արյունատվության ակցիային

«Ռոստելեկոմ» Հայաստանի անձնակազմը հոկտեմբերի 26-ին մասնակցեց արյունատվության ակցիային և արյուն նվիրաբերեց ՀՀ առողջապահության նախարարության Արյունաբանական կենտրոնում։ Արյունաբանական կենտրոնում ախտորոշվում, բուժվում և դիսպանսեր հսկողության տակ են գտնվում ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
IT Job
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
ITJobs am
Bang2Joom
Ինտերակտիվ
Ucom
Mobidram