374
21
2808
Beeline. աննախադեպ ռոումինգ առաջարկ

Beeline. աննախադեպ ռոումինգ առաջարկ

Beeline-ը հայտարարում է «Ռոումինգ փաթեթ» ծառայության գործարկման մասին։ Առաջարկը հնարավորություն է տալիս արտասահման մեկնող հաճախորդներին շփվել աննախադեպ ցածր գներով ավելի քան 50 երկրներում:

Ծառայության աշխարհագրությունը ներառում է այն երկրների ցանկը, որտեղ Հայաստանի բնակիչները նախընտրում են անցկացնել իրենց հանգիստը. այդ թվում՝ եվրոպական բոլոր պետությունները, ԱՄԷ, Իսրայել, Թաիլանդ,  ԱՄՆ, Կանադա, Չինաստան և այլն: Ծառայության շրջանակում բոլոր զանգերի արժեքը կազմում է 125 դրամ մեկ րոպեի համար, մեկ SMS-ի արժեքն է 125 դրամ, 1 Մբ ինտերնետի ՝ 25 դրամ: Ծառայությունը հասանելի է թե՛ կանխավճարային և թե՛ հետվճարային բաժանորդներին:

«Մեր բաժանորդների համար կարևոր է կապի մեջ մնալ ճանապարհորդությունների ժամանակ, և մենք անում ենք հնարավորը, որպեսզի նրանք առավել պարզ ու հարմար եղանակով օգտվեն մեր ծառայություններից արտասահմանում: «Ռոումինգ փաթեթ» ծառայությունը ևս 50 երկիր է ավելացրել այն վայրերի ցուցակին, որտեղ Beeline-ն առաջարկում է առավել գրավիչ գներ: Մենք ուրախ ենք, որ արձակուրդների թեժ շրջանում կարող ենք մեր բաժանորդներին առաջարկել շահավետ շփում և նրանց կյանքը դարձնել ավելի լավը», - նշեց  Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Ռոումինգ փաթեթ» ծառայությունը միացնելու համար կանխավճարային բաժանորդները պետք է հավաքեն *255#, իսկ անջատելու համար՝ *122# հրահանգը: Հետվճարային համակարգի բաժանորդները կարող են ծառայությունը ակտիվացնել՝ հավաքելով *245# հրահանգը: Օրվա ընթացքում օգտագործած ծավալների մասին տեղեկություններ կարելի է ստանալ *215# հրահանգի միջոցով: Ծառայությունը հասանելի է մինչև 2017 թ. հոկտեմբերի 5-ը ներառյալ: Հատուկ նշենք, որ Beeline-ի բաժանորդները ցանկացած երկրից կարող են անվճար զանգահարել բաժանորդային սպասարկման կենտրոն +374 8000 0612 համարով:

Լրացուցիչ տեղեկատվություն Beeline ռոումինգի մասին կարող եք ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագություն ուղարկելով Facebook  ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ մոտակա  Beeline գրասենյակներում:

-----------

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «Վեոն» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան  200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում,: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:

Կարճ հասցե: geek.am/u/5540.html
Beeline Telecom Հայաստան Beeline Հեռահաղորդակցություն Անդրեյ Պյատախին Հայաստան Telecom

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2654 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Ucom․ Այսուհետ հեռուստադիտողները կվայելեն Viasat ընտանիքի հեռուստաալիքները

Հունիսի 15-ից հուլիսի 15-ը U!TV բոլոր բաժանորդներն, անկախ բաժանորդագրության փաթեթների տեսակից, հնարավորություն ունեն դիտելու Viasat ընտանիքի ամենապահանջված հեռուստաալիքները։ Մասնավորապես՝ բաժանորդները կվայելեն ViP Premiere HD, ViP ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

WhatsApp-ի հիմնադիրները 1.3 մլրդ դոլար են կորցրել՝ դուրս գալով Facebook-ից

WhatsApp-ի հիմնադիրների՝ Facebook-ից դուրս գալու պատճառները կապված են մեսենջերի մոնետիզացիայի վերաբերյալ տեսակետերի տարբերության հետ։ WhatsApp-ի հիմնադիրներ Յան Կումը և Բրայան Էկտոնը դուրս են եկել Facebook-ից՝ կորցնելով ...

Mobile

image

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացրել է «X» և «Y» սակագնային պլանները

Սմարթֆոնների ու բջջային հավելվածների օրըստօրե ավելացող թիվն արմատապես փոխել է հեռահաղորդակցության ոլորտը: Եթե առաջ մարդիկ բջջայինն օգտագործում էին միայն ձայնային և SMS ծառայություններից օգտվելու համար, ...

Business

image

Beeline. կանցկացվի հոբելյանական «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագիրը

Beeline-ը հայտարարում է 10-րդ հոբելյանական «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագրի անցկացման մասին։ Ծրագրի նպատակն է ընկերություն ներգրավել լավագույն երիտասարդ կադրեր։ Ծրագրին մասնակցելու համար կարող են դիմել բարձր ...

Various

image

Beeline. բարելավվում են աշխատանքի ընդունման գործընթացները

Beeline-ը հայտարարում է մարդկային ռեսուրսների կառավարման ժամանակակից և թվային մեթոդների ներմուծման մասին։ Մասնավորապես, աշխատանքի ընդունվելու համար նախնական հարցազրույցն արդեն կարելի է անցնել վիդեո տարբերակով՝ ընկերության կայքի ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS