Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Սուպերմոդել Նատալյա Վոդյանովան միացել է PicsArt-ի թիմին` որպես Նվաճումների տնօրեն
20/07/2017 20:52

Սուպերմոդել Նատալյա Վոդյանովան միացել է PicsArt-ի թիմին` որպես Նվաճումների տնօրեն

Սուպերմոդել և բարերար Նատալյա Վոդյանովան իր նոր պաշտոնում կոգեշնչի աշխարհի ամենամեծ թվային ու ստեղծարար համայնքին

[Երևան, 20 հուլիսի, 2017] – PicsArt ֆոտոխմբագրման առաջատար հավելվածն ու ստեղծարար սոցիալական ցանցն այսօր հայտարարել է սուպերմոդել և բարերար Նատալյա Վոդյանովայի PicsArt-ի թիմին միանալու մասին։ Որպես Նվաճումների տնօրեն՝ Նատալյան ստեղծարար միջոցներով զարգացման նոր հնարավորություններ կառաջարկի եւ կոգեշնչի PicsArt համայնքին։ Նատալյա Վոդյանովան ընդգրկվել է նաև PicsArt-ի խորհրդատվական խորհրդի կազմում։

«Ուրախ ենք ողջունել տաղանդավոր և օրինակելի Նատալյային մեր ընտանիքում», նշում է PicsArt ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանը: «Նատալյան տարիներ շարունակ ոգեշնչում է աշխարհին իր նորաձևության և սոցիալական գործունեությամբ: Նա նորաձևության և բարեգործության ասպարեզում տարիների իր հարուստ փորձը կհամադրի PicsArt-ի ամսական 90 միլիոն ակտիվ օգտատեր ունեցող համայնքի ստեղծարարության հետ»:

Նատալյա Վոդյանովայի նոր դերը նրա սոցիալական ակտիվության տրամաբանական շարունակությունն է, որը համընկնում է PicsArt-ի առաքելության հետ՝ ստեղծել իմաստալից ու միաժամանակ գեղեցիկ նկարներ։ Ավելին, Վոդյանովան ստեղծագործականությունը դիտարկում է որպես հզոր ու համախմբող գործիք, որը կոչված է ուրախ և գրավիչ ձևով մարդկանց միավորել սոցիալական խնդիրների շուրջ: Նատալյան հիմնադրել է Elbi բարեգործական թվային հարթակը, որը բարեգործական միջոցներ ներգրավելու առաքելություն ունի եւ միաժամանակ խրախուսում է օգտատերերի ստեղծարար ակտիվությունը բարեգործական միջոցառումներում։

«Ես ոգևորված եմ լինել այն համայնքի մասնիկը, որտեղ միլիոնավոր մարդիկ համախմբված են համատեղ ստեղծագործելու ու նկարներով կիսվելու գաղափարի շուրջ։ PicsArt-ի օգտատերերը համատեղ օրական ստեղծում են միլիոնավոր նկարներ, որն ավելի գնահատելի է, քան սոցիալական ցանցերում զուտ նկարներ թերթելն ու հավանելը։ Այստեղ ես հստակ տեսնում եմ հանրության ուշադրությունը կարեւոր սոցիալական խնդիրների շուրջ համախմբելու հնարավորությունը», նշել է Նատալյա Վոդյանովան: «Ես միանում եմ PicsArt-ին, քանի որ հավատում եմ, որ մարդիկ առավել ստեղծարար են, երբ ունեն ինքնաարտահայտման ազատություն ու կարեւոր առաքելություն, որի համար էլ ստեղծագործում են», ավելացրել է Վոդյանովան։

Նշենք նաեւ, որ Նատալյան մասնակցել է PicsArt-ի #TreeOfLife կրծքով կերակրման խրախուսական նախաձեռնությանը, որը շատ արագ տարածվել էր ու մեծ աղմուկ ստեղծել համացանցում։ Նատալյան և տասնյակ հազար այլ մայրեր կրծքով կերակրման նկարները վերածեցին արվեստի գործերի ու տարածեցին համացանում:

Այսօրվանից սկսած կարող եք միանալ եւ հետեւել Նատալյայի PicsArt-ի էջին՝ picsart.com/natasupernova, որի միջոցով Վոդյանովան պատրաստվում է իր երկրպագուների ու PicsArt համայնքի համար պարբերաբար ստեղծարարական ֆլեշ-մոբեր եւ մրցույթներ կազմակերպել: Այժմ Նատալյան առաջարկում է օգտվել PicsArt-ի իր էջում գտնվող ոգեշնչող սթիկերներից, որոնք անվճար հասանելի են օգտագործման ու վերախմբագրման համար։

—————————

PicsArt-ը լուսանկարների մշակման, կոլաժների պատրաստման, նկարելու և համատեղ խմբագրելու համար նախատեսված հավելված եւ սոցիալական ցանց է։ Հավելվածն արդեն ունի 400 միլիոնից ավել ներբեռնում և ամսական 90 միլիոն ակտիվ օգտատեր: PicsArt-ը միակ անվճար ֆոտոխմբագրման համար նախատեսված հավելվածն է, որն իրական ստեղծագործական ազատություն է ընձեռում՝ խմբագրման համար նախատեսված ավելի քան 3000 գործիքներով ու հատուկ արհեստական ինտելեկտով զինված էֆֆեկտներով: Ավելին, PicsArt-ի տաս միլիոնից ավել ազատ օգտագործման համար հասանելի free-to-edit (FTE) նկարների, ներառյալ մեկ միլիոնից ավել ազատ օգտագործման սթիքերների հավաքածուն համարվում է աշխարհում օգտատերերի կողմից ստեղծված անվճար ամենածավալուն հավաքածուներից մեկը: PicsArt-ը հասանելի է 20 լեզուներով ամբողջ աշխարհում: Այն անվճար է iOS, Android և Windows հարթակների համար: Ներբեռնեք հավելվածը կամ մանրամասների համար այցելեք www.picsart.com կայք։

Նատալյա Վոդյանովան՝ հայտնի նաև «Սուպերնովա» կեղծանունով, վերջին 15 տարիների նորաձեւության աշխարհի ամենահայտնի սուպերմոդելներից է։ Վոդյանովան մասնակցել է հարուրավոր քայլքերի և ամենահայտնի նորաձև բրենդների՝ H&M, Prada, Calvin Klein, Louis Vuitton, Chanel, Gucci, David Yurman արշավներին: Նա նաև հայտնի է որպես բարերար ու բարեգործ: Նատալյայի բարեգործական կազմակերպությունը (թարգմանաբար՝ «Մերկ սրտեր»), որը հիմնադրվել է 2004-ին, աշխատում է հաշմանդամության խնդիրներ ունեցող երեխաների եւ նրանց ընտանիքների հետ, ստեղծում հատուկ խաղահրապարակներ եւ զբոսայգիներ: Վոդյանովան նաեւ Elbi բարեգործական հարթակի հիմնադիրն է։ Elbi-ին բարեգործական հարթակի միջոցով յուրաքանչյուրը կարող է բարեգործական գործողություն իրականացնել՝ գումար փոխանցել, ոգեշնչող նամակներ ու նկարներ ուղարկել կարիքավորներին եւ այլն։ Նատալյան նաեւ հանդիսանում է Special Olympics International-ի տնօրեների խորհուրդի անդամ։ Նա նաեւ մասնակցել է մի շարք բարեգործական ու հանրային ծրագրերում, ինչպիսիք են օրինակ՝ Clinton Global Initiative, Global Citizen, First Ladies’ Luncheon, Web Summit, Founders Forum, Millennial Summit եւ One Young World.