
Volterman հայկական սմարթ դրամապանակի նախագիծը գրեթե կես միլիոն դոլար է հավաքագրել
Indiegogo հարթակում Volterman սմարթ դրամապանակի հայկական նախագծը 45,000 ԱՄՆ դոլարի փոխարեն արդեն իսկ հավաքագրել է 481,474 հազար ԱՄՆ դոլար։ Համաֆինանսավորման հավաքի ավարտին մնացել է 14 օր։ Այս մասին հայտնում է «Բիզնես 24»-ը։
Հիշեցնենք, որ սմարթ դրամապանակը ունի միանգամից մի քանի գործառույթ.
- Դրամապանակը Bluetooth-ի միջոցով միանում է սմարթֆոնին և դրամապանակից 15-20 մետր հեռանալուց հետո սմարթֆոնը սկսում է ազդանշան տալ։ Հնարավորություն կա նաև հակառակ գործողության՝ դրամապանակի միջոցով գտնել սմարթֆոնը։
- Դրամապանակը զինված է GPS մոդուլով, որը թույլ է տալիս պարզել դրամապանակի տեղորոշումը։
- Դրամապանակի վրա տեղադրված է տեսախցիկ, որը դրամապանակը բացելուն պես նկարում է գողին կամ գտնողին և նկարներն ուղարկում օգտատիրոջ սմարթֆոնին։
- Դրամապանակում տեղադրված է լիցքավորման մարտկոց, որը թույլ է տալիս լիցքավորել սմարթֆոնը։
- Դրամապանակը Wi-Fi մոդուլի միջոցով կարող է ինտերնետ տրամադրել ցանկացած վայրում՝ 3 անգամ ավելի էժան տվյալների ռոումինգով։
Volterman-ն առաջարկում է դրամապանակի 3 մոդել.
- Cardholder - մարտկոց՝ 2,000 mAh, չափ՝ 10x7 սմ, քաշ՝ 100 գրամ։
- Bifold - մարտկոց՝ 2,600 mAh, չափ՝ 12x9 սմ, քաշ՝ 120 գրամ։
- Travel - մարտկոց՝ 5,000 mAh, չափ՝ 19x9 սմ, քաշ՝ 150 գրամ։
Indiegogo հարթակում Volterman-ին աջակցելու համար սեղմեք հետևյալ հղումը՝ https://u.b24.am/2tEi0aE