Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Samsung-ի աշխատակիցը մոտ 8.5 հազար սմարթֆոն է գողացել գործարանից
08/06/2017 21:26

Samsung-ի աշխատակիցը մոտ 8.5 հազար սմարթֆոն է գողացել գործարանից

Samsung կորպորացիայի սմարթֆոնների արտադրության գործարանի աշխատակիցներից մեկը ձերբակալվել է 8,474 սմարթֆոն գողանալու համար։ Լի ազգանունով աշխատակիցը սմարթֆոնները գողանում էր Սուվոնում գտնվող գործարանից և վաճառում դրանք միջնորդների միջոցով։

Կատարված գողությունը բացահայտվել է պատահաբար, երբ գողացված սմարթֆոնների Վիետնամ ուղարկվող մի խմբաքանակ հայտնվել է իրավապահների ձեռքում։

Ենթադրվում է, որ գողացված սմարթֆոնների վաճառքից Լին ստացել է մոտ 711 հազար դոլար շահույթ։

Գողություններն իրականացվել է 2014թ. դեկտեմբերից մինչև 2016թ. նոյեմբեր։

Հետաքրքրական է, որ Լին կարողացել է շրջանցել Samsung-ի անվտանգության համակարգը։ Լին նման հնարավորություն է ունեցել այն պատճառով, որ հաշմանդամ է և տեղաշարժվում է հատուկ անվասայլակով՝ հետևաբար չի ստուգվել անվտանգության սարքավորումների կողմից։

Իրավապահ մարմինները պարզել են, որ Լին ոչ միայն գող է, այլ նաև խաղամոլ ու գողացված սմարթֆոններից ստացած ամբողջ շահույթը ծախսել է խաղադրույքների պատճառով առաջացած պարտքերը փակելու համար։