Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Facebook-ի օգտատերերի թիվը հասել է 1.86 միլիարդի
03/02/2017 14:08

Facebook-ի օգտատերերի թիվը հասել է 1.86 միլիարդի

Facebook-ը հրապարակել է 2016թ. չորրորդ եռամսյակի հաշվետվությունը, որի համաձայն կորպորացիայի եկամուտները կազմել է 8.81 մլրդ դոլար, սա զգալիորեն ավելի է, քան կանխատեսվում էր։ Սոցիալական ցանցի ամսական ակտիվ օգտատերերի քանակն աճել է 3.91%-ով և կազմել 1.86 մլրդ։ Facebook-ի եկամուտների 84%-ը կամ  7.248 մլրդ դոլարը բաժին է ընկնում շարժական սարքերին։ 2016թ.-ին Facebook-ի եկամուտները կազմել են 27.6 մլրդ դոլար։

Ինչ կայանում է Instagram-ին, ապա ցանցի օգտատերերի քանակը հասել է 600 միլիոնի, WhatsApp-ի օգտատերերի քանակը հասել է 1.2 միլիարդի, իսկ Messenger-ից օգտվում է ավելի քան 1 միլիարդ օգտատեր։