374
21
2808
Օպտիկամանրաթելային ինտերնետի Dual Band երթուղիչները ապահովում են մինչև 100 ՄԲ/վ արագություն

Օպտիկամանրաթելային ինտերնետի Dual Band երթուղիչները ապահովում են մինչև 100 ՄԲ/վ արագություն

Beeline-ը հայտարարում է FTTB տեխնոլոգիայով օպտիկամանրաթելային ինտերնետի որակի նշանակալի բարելավման և ենթակառուցվածքի արդիականացման մասին: Այս տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Beeline-ն արդիականացրել է օպտիկամանրաթելային ինտերնետի ենթակառուցվածքը, կատարելագործել է բաժանորդային սարքավորումների տեսականին, ինչը հնարավորություն է տվել նշանակալի բարելավել Beeline-ի օպտիկամանրաթելային ինտերնետի որակը:

Մասնավորապես, ընկերությունն իր գործող օպտիկամանրաթելային ինտերնետի բաժանորդների համար իրականացնում է բաժանորդային սարքավորումների անվճար փոխարինում: Հաճախորդներին տրամադրվում են Dual Band նոր երթուղիչներ բարձր տեխնիկական հնարավորություններով, որոնք ապահովում են մինչև 100 ՄԲ/վ արագություն: Սարքավորումների տեղադրման աշխատանքներն իրականացվում են անհատապես, ըստ բաժանորդի ցանկության: Գործում է նաև «Մասնագետի այց» ծառայությունը այն դեպքում, եթե հաճախորդի հարցը չի լուծվում հեռահար սպասարկման միջոցով:

«Ընդամենը մի քանի տարի է ինչ Beeline-ը սկսել է տրամադրել գերարագ օպտիկամանրաթելային ինտերնետ Երևանի և Գյումրիի բնակիչների համար: Մշտապես արդիականցնելով ցանցը, մենք կատարելագործում ենք տրամադրվող ծառայությունների որակը և վստահ ենք, որ նոր սարքավորումները հնարավորություն կտան մեր բաժանորդներին լիովին զգալ մեր ինտերնետի որակը և հարմարավետությունը», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Բոլոր հաճախորդները, ովքեր ցանկանում են փորձել Beeline-ի օպտիկամանրաթելային ինտերնետի արագությունը և որակը, կարող են միանալ 15 օր անվճար փորձաշրջանով: Այս փորձաշրջանի ընթացքում հաճախորդը կարող է միանալ ինչպես Beeline ինտերնետ ծառայությանը, այնպես էլ «Neo Max» կոնվերգենտ ծառայությունների փաթեթին: «Neo Max» ծառայությունների փաթեթով բաժանորդը ստանում է գերարագ օպտիկամանրաթելային ինտերնետ, բջջային հեռախոսահամար Beeline բջջային ցանցում անսահամանափակ զանգեր կատարելու հնարավորությամբ, 3 ԳԲ ծավալով բջջային ինտերնետ,  150 SMS-հաղորդագություն և մեկ միասնական հաշիվ բոլոր ծառայությունների համար: Վճարումը կապի բոլոր ծառայությունների դիմաց կարելի է իրականցնել լիցքավորելով միայն «Neo Max» փաթեթեին միացված բջջային հեռախոսահամարը:

Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ զանգահարելով 8070 անվճար համարին կամ մոտակա Beeline գրասենյակում:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 13 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 740 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: 2015թ. մարտի 31-ի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 218 միլիոն: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:

Կարճ հասցե: geek.am/u/5424.html
Beeline Internet Internet Beeline Անդրեյ Պյատախին FTTB օպտիկամանրաթելային ինտերնետ Dual Band

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2639 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Tbilisi Events. հայկական բջջային հավելվածը վրացական շուկայում

«Սպրինտ Կենտրոն» ընկերությունը (sprintcenter.am), որը hայաստանյան ՏՏ ոլորտում ամենահաջողված նախագծերից մեկի՝ Yerevan Events (Երևան Իվենթս) բջջային հավելվածի և yerevanevents.amմիջոցառումների տեղեկատվական համակարգի հեղինակն է, մինչև տարվա ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Statista. ինչ է կատարվում ինտերնետում 60 վայրկյանում

Statista վիճակագրական գործակալությունը հրապարակել է ինտերնետին վերաբերող հետազոտության արդյունքները, որտեղ նշված է, թե ինչ է կատարվում ինտերնետում 60 վայրկյանում։ Ներկայացված տվյալները արտացոլում են 2017թ.-ի ցուցանիշները։ Հրապարակված ...

Mobile

image

Վիվասել-ՄՏՍ. Համաշխարհային նորույթ՝ «Honor 10» սմարթֆոնի նախապատվերի ընդունում

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ «Honor 10» սմարթֆոնն արդեն հասանելի է նախնական պատվերի համար: «Honor 10» սմարթֆոնն ունի արհեստական բանականությամբ օժտված 24 ՄՊ լուծաչափով լուսա- և տեսախցիկ, ...

Business

image

Ucom. բաժանորդների համար 43 երկրում կգործի 15 դրամ/ՄԲ ռոմինգի հատուկ սակագինը

Այսօրվանից Ucom շարժական կապի բաժանորդները 43 երկրներ մեկնելիս կօգտվեն շարժական ինտերնետի հատուկ՝ 15 դրամ/ՄԲ սակագնից։ Մասնավորապես հիմնական զբոսաշրջային ուղղություններով՝ Վրաստանում, Եգիպտոսում, Հունաստանում, Կիպրոսում, Իտալիայում, Իսպանիայում, ...

Various

image

Beeline. բարելավվում են աշխատանքի ընդունման գործընթացները

Beeline-ը հայտարարում է մարդկային ռեսուրսների կառավարման ժամանակակից և թվային մեթոդների ներմուծման մասին։ Մասնավորապես, աշխատանքի ընդունվելու համար նախնական հարցազրույցն արդեն կարելի է անցնել վիդեո տարբերակով՝ ընկերության կայքի ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS