Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
MobiDram app. առցանց միկրովարկավորում՝ առաջին անգամ Հայաստանում
02/11/2016 22:35

MobiDram app. առցանց միկրովարկավորում՝ առաջին անգամ Հայաստանում

ՄոբիԴրամը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի դուստր ընկերությունը, շարունակում է հարմարավետ ծառայություններ ներկայացնել իր հաճախորդներին: Առաջարկվում է բջջային հավելված iOS և Android հեռախոսների համար, ինչի շնորհիվ հաճախորդը հնարավորություն կունենա ՄոբիԴրամի հաշիվը կառավարել և ընկերության բոլոր ծառայություններից օգտվել՝ բջջային սարքի միջոցով:

Այսօր ՄոբիԴրամը հանդես եկավ լավ նորությամբ: Առաջին անգամ Հայաստանում ՄոբիԴրամն ընձեռում է նաև միկրովարկեր ստանալու հնարավորություն՝ սկսած 5000 (հինգ հազար) ՀՀ դրամից, որի ձևակերպումը կարելի է անել ցանկացած վայրից՝ առցանց, ցանկացած օր, ցանկացած ժամի՝ առանց գրավի կամ երաշխիքի: Ծառայության դիմաց կգանձվի օրավճար:

Հաճախորդներին նոր գործիք առաջարկելու ՄոբիԴրամի մոտեցումը նպատակ ունի բարելավել սպասարկման ոլորտը, կրճատել ժամանակի անհարկի կորուստը և վարկավորման հնարավորությունը հասանելի դարձնել ֆինանսական սահմանափակ միջոցներ ունեցողներին: Ծրագիրը կյանքի է կոչվել Հայաստանում առաջին լիցենզավորված միկրոֆինանսական կազմակերպության՝ «ՍԵՖ Ինտերնեյշնլ ՈՒՎԿ» ՍՊ ընկերության  հետ համագործակցության արդյունքում:

«Լինելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի դուստր ընկերություն՝ ՄոբիԴրամը ևս առաջնորդվում է «լայն հնարավորություններ՝ հաճախորդին» սկզբունքով: Դա ենթադրում է բարձրակարգ սպասարկում և նոր գործիքների տրամադրում: Հարմարավետ և ճկուն լուծումներով` մենք ժամանակ առ ժամանակ ընդլայնում ենք հաճախորդին առաջարկվող ծառայությունների ցանկը: Արդյունքում, բջջայինը ոչ միայն կապի կամ էլեկտրոնային հուսալի վճարամիջոց է, այլև միկրովարկեր ստանալու լուրջ գործիք: Ստեղծված են պարզ ընթացակարգեր՝ հաճախորդի ժամանակն ու միջոցները խնայելու համար»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Միկրովարկավորման ծառայությունից կարող են օգտվել ՄոբիԴրամի «Պրեմիում» հաճախորդները: Այս գործիքից օգտվելու համար ստեղծվել է վարկի ձևակերպման պարզ ընթացակարգ:

Մուտք գործելով ՄոբիԴրամի բջջային հավելվածի միկրովարկեր բաժնի «Ընթացիկ վարկեր» ենթաբաժին՝ հաճախորդը կարող է ընտրել իր համար նախընտրելի չափի վարկի գումարը, ծանոթանալ «ՍԵՖ» կազմակերպության (Վարկավորման ընդհանուր դրույթներ և պայմաններ) փաստաթղթին, սեղմել «Դիմել» կոճակը և 5 րոպե սպասել միկրովարկի հաստատման վերաբերյալ ծանուցմանը՝ SMS   հաղորդագրության կամ էլեկտրոնային փոստի,  և/կամ ՄոբիԴրամի անձնական էջի միջոցով: Վարկավորման հայտը հաստատվելուց հետո, նա պարտավոր է ստուգել  իր անհատական թերթիկում լրացված տվյալները և հաստատել վարկի ընդունումը:

Ի դեպ, վարկի հայտ հնարավոր է ուղարկել նաև անձնական վեբ էջից՝ https://login.mobidram.am/ հասցեից:

Վարկի հաստատման կամ մերժման մասին որոշումը կայացնում է «ՍԵՖ Ինտերնեյշնլ ՈւՎԿ» ընկերությունը: Հարցերի դեպքում անհրաժեշտ է դիմել ընկերության տեղեկատու՝ (374 10) 20 28 22 հեռախոսահամարով:

ՄոբիԴրամի «Պրեմիում» հաճախորդն իր էլեկտրոնային հաշվին փոխանցված միկրովարկը կարող է կանխիկացնել ընկերության 24 մասնաճյուղից որևէ մեկում և/կամ կատարել կոմունալ, բյուջետային վճարումներ, առցանց գնումներ, վճարել ավտոկայանատեղի, ճանապարհային երթևեկության իրավախախտումների և այլ ծախսերի դիմաց:

Վարկը տրամադրվում է առավելագույնը մեկ տարով: Միկրովարկը մարելուց հետո, ցանկության դեպքում, նույն հաճախորդը կարող է ներկայացնել վարկավորման նոր հայտ:

ՄոբիԴրամի ծառայությունների ցանկն անընդմեջ ընդլայնվում է: Մանրամասներին կարող եք ծանոթանալ mobidram.am կայքում։