374
21
2808
Մինչև 30% զեղչ՝ Samsung հեռախոսների համար

Մինչև 30% զեղչ՝ Samsung հեռախոսների համար

Beeline-ը հայտարարում է, որ ընկերության գրասենյակներում կարելի է ձեռք բերել Samsung սմարթֆոններ մինչև 30% զեղչով: Առաջարկը գործում է «Սմարթ 5500» հետվճարային սակագնային փաթեթին 12 ամիս ժամկետով բաժանորդագրվելու դեպքում, այն գործում է ինչպես նոր այնպես էլ գործող բաժանորդների համար: Հնարավոր է ձեռք բերել սմարթֆոնը նաև տարաժամկետ վճարման պայմանով։

«Ընդառաջ գնալով բազմաթիվ բաժանորդների  առաջարկներին՝  Beeline-ը տրամադրում է զեղչեր միջին և ներկայացուցչական դասի Samsung սմարթֆոնների համար։ Մեր կողմից տրամադրվող զեղչը, տարաժամկետ պայմանով հեռախոս գնելու հնարավորությունը, ինչպես նաև ճանաչված «Սմարթ 5500» փաթեթին բաժանորդագրությունը՝ շահավետ և գրավիչ առաջարկ է ձեռք բերելու ժամանակակից Samsung սմարթֆոն», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նշենք, որ հաճախորդին տրամադրվում է հատուկ պայմաններ՝ 100 000 դրամից բարձր գնով Samsung սմարթֆոն գնելու դեպքում։ Զեղչը տրամադրվում է 30 000 դրամի չափով։  Սեփական կամքով կամ չվճարման հետևանքով պայմանգիրը խզելու դեպքում՝ բաժանորդը պետք է փոխհատուցի հատուկ գնից տարբերության գումարը։

Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում, «My Beeline Armenia», հավելվածի միջոցով, հաղորդագություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ մոտակա Beeline գրասենյակում:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան  200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:

Կարճ հասցե: geek.am/u/5390.html
Հայաստան Samsung Հեռահաղորդակցություն Հայաստան Samsung

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2595 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

ՏՏ համաշխարհային համաժողովը Հայաստան բերելը հայկական տեխնոլոգիական հանրության երազանքն է եղել

Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը (World Congress on Information Technology - WCIT) Հայաստան բերելը հայկական տեխնոլոգիական հանրության երազանքն է եղել: Այս մասին փետրվարի 24-ին «Արմենպրես»-ի մամուլի ...

Code

image

Apple-ը հրապարակել է 2017թ. ամենաշատ ներբեռնված հավելվածների ցուցակը

Apple կորպորացիան հրապարակել է App Store և iTunes հարթակներից 2017թ.-ի ամենաշատ ներբեռնումներ ունցող հավելվածների ցուցակը։ 2016թ.-ի համեմատ տեղի է ունեցել առաջատարի փոփոխություն։ 2017թ.-ին առաջատարն է ...

Web

image

Ավելի արագ և հասանելի Facebook՝ Ռոստելեկոմի բաժանորդների համար

«Ռոստելեկոմ»-ը հայաստանյան օգտատերերի համար նորանոր տեխնոլոգիական լուծումներ է գործարկում՝ բարձրացնելով ամենահաճախ օգտագործվող ռեսուրսների հասանելիությունն ու ցանցի արագագործությունը։Ընկերությունը Ֆեյսբուք սոցիալական ցանցի հետ կնքված համաձայնագրի արդյունքում «Ռոստելեկոմ»-ի ...

Mobile

image

Samsung Galaxy S9 և S9+ սմարթֆոններն ամբողջովին գաղտնազերծվել են

Փետրվարի 25-ին Samsung-ը պատրաստվում է պաշտոնապես ներկայացնել Samsung Galaxy S9 և S9+ սմարթֆոնները, սակայն արդեն այժմ համացանցում են հայտնվել նոր սմարթֆոնների լուսանկարները։ Տվյալների արտահոսքը ամենայն ...

Business

image

Հայկ Կարապետյան. «Պետք է մրցակցությունը շարունակենք ծառայությունների բարելավման ճանապարհով»

Պարզելու համար, թե Beeline-ն ինչպես է գնահատում Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի ընդհանուր վիճակը և թե ընկերությունն ինչ ձեռքբերումներ է գրանցել 2017 թվականին, «ԲԻԶՆԵՍ 24»-ը զրուցել է ...

Various

image

Ucom. Փետրվարի 6-ին մեկնարկեց «Ապահով համացանց 2018» ծրագիրը

Փետրվարի 6-ին՝ Ապահով Համացանցի միջազգային օրը, մեկնարկում է «Ապահով համացանց 2018» վեցամսյա ծրագիրը, որի շրջանակներում մայրաքաղաքի և մարզերի  դպրոցներում կանցկացվեն բաց դասեր համացանցի և թվային ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
IT Job
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
ITJobs am
Bang2Joom
Ինտերակտիվ
Ucom
Mobidram