Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Մեկնարկել է Beeline Pro 4 նոր 4G սմարթֆոնի վաճառքը
13/09/2016 22:27

Մեկնարկել է Beeline Pro 4 նոր 4G սմարթֆոնի վաճառքը

Beeline–ում մեկնարկեց նոր Beeline Pro 4 սմարթֆոնի վաճառքը, որն աշխատում է 4G/LTE ցանցում։ Հատուկ ակցիայի շրջանակում Beeline Pro 4 սմարթֆոն գնելու դեպքում հաճախորդը կստանա մեկ ամսով  բաժանորդագրություն «Սմարթ  Հատուկ» կանխավճարային սակագնային փաթեթին և 5000 ՄԲ ծավալով բջջային ինտերնետ, որը կարող է օգտագործել վեց ամսվա ընթացքում: Սմարթֆոնի արժեքը կազմում է 33 900 դրամ այն հնարավոր է ձեռք բերել նաև բանկից՝ տարաժամկետ վճարման պայմանով 36 500 դրամ։

«Անցած շաբաթ Beeline–ը հայտարարեց 4G/LTE նոր բջջային ցանցի գործարկման մասին Երևանում: Նոր ցանցը հատկանշանական է նրանով, որ հնարավորություն է տալիս օգտվելու շատ բարձր արագությամբ բջջային ինտերնետից, որը հասնում է մինչև 60 Մբ/վրկ արագության։ Սակայն սմարթֆոնների միջազգային շուկայում իրավիճակն այնպիսին է, որ 4G ցանցն ապահովող հեռախոսների արժեքը բավականին թանկ է։ Որպեսզի լուծենք այս խնդիրը ընկերությունն առաջարկում է իր սեփական լուծումը՝ նոր 4G սմարթֆոն Beeline Pro 4, որն տարբերվում է ցածր գնով և հնարավորություն է տալիս հաճախորդին լիովին զգալ մեր չորրորդ սերնդի ցանցի առավելություւները» – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Beeline Pro 4 սմարթֆոնն ունի գրավիչ և ժամանակակից դիզայն, աշխատում է Android 5.1 օպերացիոն համակարգով: Հեռախոսն  ունի ՝ 4 միջուկային պրոցեսոր, 2 տեսախցիկ՝ 5 և 2 մեգապիքսել հզորությամբ, ժամանակակից չափանիշներով հաղորդակցության մոդուլեր, այդ թվում Bluetooth 4.0 и Wi-Fi 802.11 b/g/n/: Սմարթֆոնում տեղադրված է 4.5 դյույմանոց սենսորային IPS էկրան, հեռախոսը աշխատում է  4G/LTE ցանցում։

Beeline Pro 4 սմարթֆոնի ձեռքբերման պայմանների մասին հավելյալ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, «My Beeline Armenia» հավելվածի միջոցով, հաղորդագություն ուղարկելով Facebook  ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ մոտակա Beeline-ի գրասենյակում։

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան  200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում: