374
21
2808
Մեկնարկել է Armenia StartUp Cup 2016 Ազգային Առաջնությունը

Մեկնարկել է Armenia StartUp Cup 2016 Ազգային Առաջնությունը

Սկսվել է Armenia StartUp Cup 2016 Ազգային Առաջնությունը:

Ժամանակն է Ձեր սեփական գաղափարը դարձնել իրականություն և վերցնել Ձեզ պատկանող հաջողության գավաթը:

Armenia StartUp Cup 2016 Ազգային Առաջնությունը բիզնես մոդելների առաջնություն է, որը բաց է ցանկացած բիզնես գաղափարի համար: 2016թ-ին այն անցկացվում է Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Դիլիջանում և Ստեփանակերտում:

Բիզնես մոդելի դիմումները ընդունվում են հուլիսի 1-ից մինչև հուլիսի 31-ը   www.Armenia.startupcup.com/submit կայքում:

Armenia StartUp Cup 2016 Ազգային Առաջնությունը մրցանակային ֆոնդերը հետևյալն են՝

1-ին տեղը հաղթողը կստանա մինչև 1.500.000 ՀՀ Դրամ, որն իր մեջ կարող է ներառել Ձեր բիզնեսի զարգացման համար նախատեսված և հատուկ մշակված բիզնես, աուդիտորական, հաշվպահական, ֆինանսական, մարքեթինգային և մենեջմենթի խորհրդատվություններ և ծառայություններ: Առաջին մրցանակակիրը հնարավորություն է ստանում ներկայացնել Հայաստանը World StartUp Cup 2017-ում ` մրցելով ավելի քան 72 այլ պետությունների առաջին մրցանակակիրների հետ:

2-րդ տեղը՝ 1.000.000 ՀՀ Դրամ, որն իր մեջ կարող է ներառել Ձեր բիզնեսի զարգացման համար նախատեսված և հատուկ մշակված բիզես, աուդիտորական, հաշվպահական, ֆինանսական, մարքեթինգային և մենեջմենթի խորհրդատվություններ և ծառայություններ: Երկրորդ մրցանակակիրը հնարավորություն է ստանում ներկա գտնվելու World StartUp Cup 2017-ին, որտեղ հնարավորություն ունի իր բիզնեսը ներկայացնել տվյալ բիզնեսով հետաքրքրված վենչուրային ընկերություններին և հրեշտակ ներդրողներին:

3-րդ տեղը՝ 500.000 ՀՀ Դրամ, որն իր մեջ կարող է ներառել Ձեր բիզնեսի զարգացման համար նախատեսված և հատուկ մշակված բիզես, աուդիտորական, հաշվպահական, ֆինանսական, մարքեթինգային և մենեջմենթի խորհրդատվություններ և ծառայություններ: Երրորդ մրցանակակիրը նույնպես հնարավորություն է ստանում ներկա գտնվել World StartUp Cup 2017-ին, որտեղ հնարավորություն ունի իր բիզնեսը ներկայացնել տվյալ բիզնեսով հետաքրքրված վենչուրային ընկերություններին և հրեշտակ ներդրողներին:

Armenia StartUp Cup Ազգային Առաջնության ցանկացած մասնակից իր բիզնեսի համար կարևոր ձեռքբերումներով է եզրափակում այս մրցոյթում իր մասնակցությունը: Մրցույթի 4 ամիսների ընթացքում նա ստանում է անհատական խորհրդատվություն բիզնեսի ճիշտ ներկայացման (պրեզենտացիայի), հաշվպահության, ֆինանսների, մարքեթինգի և մենեջմենթի ոլորտներում. անհրաժեշտ իր նորաստեղծ բիզնեսի կայունացման համար:

Armenia StartUp Cup-ը Հայաստանում իրականացվում է արդեն 4-րդ անգամ և հանդես է գալիս որպես StartUp Cup համաշխարհային ցանցի մի մաս:

Armenia StartUp Cup 2015 հաղթող HY PICTURES թիմը մասնակցում է World StartUp Cup 2016, որը տեղի է ունենալու Վաշինգտոնում, Օգոստոսի 3 – 5-ը: Հատկանշական է, որ World StartUp Cup-ը որոշում կայացրեց հովանավորել HY PICTURES թիմի այցը:

StartUp Cup Բիզնես Մոդելների մրցույթը ծնվել է Սիլիկոնյան Հովտում: Մրցույթը վերջնական տեսքի է բերվել մասնակցող ձեռնարկատերերի, ժյուրիների, մենթորների, ձեռնարկատիրական ոլորտի ներկայացուցիչների և համայնքների առաջնորդների հետադարձ կարծիքների հիման վրա: 2012 թվականից ի վեր 208 մրցույթ իրականցվել է  72 երկրում, որին  մասնակցել են 77982 ձեռնարկատերեր, ստեղծվել է 43384 աշխատատեղ և տեղի է ունեցել $744,527,056-ի ազդեցություն երկրների տնտեսությունների վրա:

Այն ձեռնարկատերերը, ովքեր ցանկանում են իրենց գաղափարը դարձնել գործող բիզնես, պետք է լրացնեն մասնակցության հայտը հետևյալ հղումով՝ www.armenia.startupcup.com/submit:

Armenia StartUp Cup 2016 Ազգային Առաջնության մասնակցության կանոնների, ժամանակացույցի և այլ տեղեկությունների համար այցելե՛ք՝ www.armenia.startupcup.com

Կարճ հասցե: geek.am/u/5331.html
StartUp Cup 2016 Startup Cup Startups

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2633 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

ԻՏՁՄ. մայիսի 23-ին կկայանա միության տարեկան 18-րդ համաժողովը

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը ս.թ. մայիսի 23-ին կազմակերպում է միության տարեկան 18-րդ համաժողովը, որին կմասնակցեն ինչպես ԻՏՁՄ անդամները, այնպես էլ ոլորտի այլ առաջատար ընկերություններ, կրթական ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Statista. ինչ է կատարվում ինտերնետում 60 վայրկյանում

Statista վիճակագրական գործակալությունը հրապարակել է ինտերնետին վերաբերող հետազոտության արդյունքները, որտեղ նշված է, թե ինչ է կատարվում ինտերնետում 60 վայրկյանում։ Ներկայացված տվյալները արտացոլում են 2017թ.-ի ցուցանիշները։ Հրապարակված ...

Mobile

image

Թողարկվել են Հռոմի Պապի և Հիսուսի նկարներով ոսկեպատ iPhone X սմարթֆոններ

Սմարթֆոնների և բջջային հեռախոսների թանկարժեք տարբերակների արտադրող Caviar ընկերությունը ներկայացրել է iPhone X սմարթֆոնի նոր շքեղացված տարբերակները։ Թողարկված մոդելները նվիրված են Զատկի տոնին։ iPhone X սմարթֆոնների ...

Business

image

Ucom. իջեցվել են 60-ից ավելի սմարթֆոնների գները և մեկնարկել է iPhone 8 Red-ի վաճառքը

Ամառային արձակուրդին ընդառաջ Ucom-ը վերանայել է 60-ից ավելի սմարթֆոնների գները, իչպես նաև մեկնարկել է նոր՝ iPHone 8 և iPhone 8 Plus Red մոդելների վաճառքը։ HTC, Huawei, ...

Various

image

Ucom-ը մրցութային կարգով աշխատանքի է ընդունել Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողների

Այսօր հանդիսավոր պայմաններում Ucom ընկերության և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կողմից կազմակերպված «Տեղեկատվական և հեռահաղորդակցական ժամանակակից ցանցային տեխնոլոգիաներ» դասընթացը հաջողությամբ հաղթահարած ուսանողներն ավարտական հավաստագրեր են ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS