Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Beeline. բարելավված պայմաններ` Micromax Bolt D320 սմարթֆոնի ձեռքբերման համար
02/05/2016 20:10

Beeline. բարելավված պայմաններ` Micromax Bolt D320 սմարթֆոնի ձեռքբերման համար

Beeline-ը հայտարարում է Micromax Bolt D320 սմարթֆոնի վաճառքի պայմանների բարելավման մասին: Մայիսի 2-ից սկսած Micromax Bolt D320 մոդելի սմարթֆոն գնելու դեպքում հաճախորդը կստանա բաժանորդագրություն «Սմարթ 1500» սակագնային փաթեթին մեկ ամիս ժամկետով և 5 ԳԲ ծավալով ինտերնետ, որը կարող է օգտագործել 6 ամսվա ընթացքում։ Հատուկ առաջարկի ամբողջական արժեքը կազմում է 29 900 դրամ:

«Սմարթ 1500» սակագնային փաթեթի շրջանակում մեկ ամիս ժամկետով տրամադրվում է. անսահմանափակ ներցանցային զանգեր, 1 ԳԲ բջջային ինտերնետ առանց արագության սահմանափակման և 100 անվճար տեղական SMS-հաղորդագրություն:

«Beeline-ն ընդլայնում է առաջարկների տեսականին զանգվածային շուկայի համար, և առաջնակարգ սմարթֆոններից բացի ներկայացնում բյուջետային հեռախոսներ, որոնք կարող են բավարարել օգտագործողների մեծ մասի պահանջարկը և ունեն շատ մատչելի գին: Նման սմարթֆոնները, Beeline-ի ամենատարածված սակագնային փաթեթներից մեկին միացմամբ, մեր ծառայություները և մասնավորապես բջջային ինտերնետը դարձնում են շատ ավելի մատչելի, իսկ դրանցից օգտվելը` ավելի պարզ և հարմար», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Micromax Bolt D320 սմարթֆոնն ունի 4.5 դույմ չափով, 480×854 մեգապիքսել սենսորային էկրան,  1.2 GHz հաճախականությամբ երկակի միջուկով պրոցեսոր և 512 ՄԲ ծավալով հիշողություն: Հեռախոսն ունի 4 ԳԲ ծավալով ներքին հիշողություն, որը կարող է ավելացվել մինչև 32 ԳԲ: Հեռախոսն ունի հիմնական և  դիմային տեսախցիկ և  աշխատում է Android 4.4.2 օպերացիոն համակարգով:

Նշենք, որ «Սմարթ 1500» սակագնայի փաթեթի շրջանակում նախատեսվում է երկարաձգում, այսինքն, առաջին ամսի ավարտից հետո, բաժանորդի հաշվին բավարար գումար լինելու դեպքում կամ հաշիվն անհրաժեշտ գումարով լիցքավորելու դեպքում, բաժանորդի հաշվից գանձվում է ամսական վճար 1500 դրամի չափով: Ընդ որում, բաժանորդը ստանում է անսահմանափակ ներցանցային զանգերի փաթեթ, 1 ԳԲ ծավալով բջջային ինտերնետ առանց արագության սահմանափակման և 100 անվճար տեղական SMS-հաղորդագրություն

Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում, «My Beeline Armenia», հավելվածի միջոցով, հաղորդագություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ մոտակա Beeline գրասենյակում:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան  200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում: