374
21
2808
Beeline և CTV. IP հեռուստատեսություն դիտելու հնարավորություն՝ ամենուր, որտեղ կա ինտերնետ

Beeline և CTV. IP հեռուստատեսություն դիտելու հնարավորություն՝ ամենուր, որտեղ կա ինտերնետ

Beeline-ը հայտարարում է CTV ընկերության հետ համագործակության մեկնարկի մասին: Համագործակցության շրջանակում Beeline-ի բոլոր բաժանորդները, ովքեր ունեն ինտերնետ մուտքի հնարավորություն, կկարողանան դիտել թվային IP-հեռուստատեսություն ցանկացած վայրում և ցանկացած սարքավորման միջոցով:

CTV ծառայությունն առաջարկում է 82 պահանջված հեռուստաալիք Catch UP (անցած հեռուստահաղորդումների դիտում եթերից հետո 48 ժամի ընթացքում), Restart (ցանկացած հեռուստահաղորդման վերանայում) և այլ տարածված գործառույթների հնարավորությամբ: Beeline բաժանորդները հնարավորություն կունենան դիտել CTV-ի IP-հեռուստատեսություն ցանկացած հեռուստացույցից, ինչպես նաև Android և iOS համակարգերով աշխատող սմարթֆոններից և պլանշետներից: Ծառայության աշխատանքի համար բավական է 512 Կբ/վրկ արագությամբ ինտերնետ հեռախոսների դեպքում և 1 Մբ/վրկ` հեռուստացույցների դեպքում:

«Beeline-ն ուրախ է տեղեկացնել, որ CTV ընկերության հետ համագործակցության շնորհիվ բարձրորակ թվային հեռուստատեսությունը հասանելի է դարձել լայնաշերտ ինտերնետի մեր բոլոր բաժանորդներին ամբողջ երկրում: Կցանկանայի հատկապես ընդգծել այն փաստը, որ մեր նոր համատեղ արտադրանքն ինտերնետի մեծ արագություն չի պահանջում, ինչը հասանելի գների հետ միասին այս առաջարկը դարձնում է գրավիչ, պարզ և հարմար և հնարավորություն է ընձեռում ստանալ լիարժեք IP-հեռուստատեսություն ամենուր, որտեղ հասանելի է մեր ընկերության լայնաշերտ ինտերնետը», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Beeline և CTV ընկերությունների համագործակցությունը կնպաստի Հայաստանի ամբողջ տարածքում բարձր որակով և ժամանակակից լուծումներով ինտերակտիվ հեռուստատեսային ծառայության մատուցմանը: Մենք հնարավորություն ենք տալիս դիտելու լավագույն հեռուստաալիքները ցանկացած վայրում, ցանկացած սարքով` սմարթֆոն,  պլանշետ, Smart TV կամ սովորական հեռուստացույց:  Ծառայության մեկ բաժանորդագրությամբ կարելի է դիտել միաժամանակ 3 սարքով, այսինքն՝ ընտանիքում յուրաքանչյուրը կարող է դիտել իր նախընտրած հաղորդումը: Վստահ ենք` ծառայությունը մեծ հետաքրքրություն կունենա  Beeline ընկերության բաժանորդների շրջանում: Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի մեր բաժանորդներին հասանելի լինի բարձր որակով հեռուստատեսային ծառայություն», - նշեց CTV ընկերության տնօրեն Շանթ Քարամյանը:

Թվային IP-հեռուստատեսության ծառայությունների փաթեթի արժեքը, որը ներառում է 60 հեռուստաալիք, սկսվում է 3800 դրամ ամսավճարից, իսկ 8 HD հեռուստաալիքով, միաժամանակ երեք սարքավորումներով հեռուստաալիքները դիտելու հնարավորությամբ և 82 հեռուստաալիք ներառող փաթեթի արժեքը կազմում է ամսական 4800 դրամ։ Ծառայությունների փաթեթները ներառում են ամենապահանջված և բարձր վարկանիշ ունեցող հեռուստաալիքները:

Beeline բաժանորդների համար CTV ծառայությունները հասանելի կդառնան 2015 թ. դեկտեմբերի 22-ից:

Լրացուցիչ տեղեկատվության համար այցելեք www.beeline.am կամ www.ctv.am կայքեր:

Կարճ հասցե: geek.am/u/5196.html
Beeline Telecom Beeline Անդրեյ Պյատախին CTV Telecom

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2561 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակները կաշխատեն հանգստյան և տոն օրերին

Beeline-ի հաճախորդները դեկտեմբերին՝ նախատոնական շրջանում կկարողանան իրենց բոլոր հարցերով դիմել վաճառքի և սպասարկման գրասենյակներ նաև հանգստյան օրերին։ Մինչև Ամանոր Երևանի և Հայաստանի խոշոր քաղաքների գրասենյակների ...

Code

image

Apple-ը հրապարակել է 2017թ. ամենաշատ ներբեռնված հավելվածների ցուցակը

Apple կորպորացիան հրապարակել է App Store և iTunes հարթակներից 2017թ.-ի ամենաշատ ներբեռնումներ ունցող հավելվածների ցուցակը։ 2016թ.-ի համեմատ տեղի է ունեցել առաջատարի փոփոխություն։ 2017թ.-ին առաջատարն է ...

Web

image

Ավելի արագ և հասանելի Facebook՝ Ռոստելեկոմի բաժանորդների համար

«Ռոստելեկոմ»-ը հայաստանյան օգտատերերի համար նորանոր տեխնոլոգիական լուծումներ է գործարկում՝ բարձրացնելով ամենահաճախ օգտագործվող ռեսուրսների հասանելիությունն ու ցանցի արագագործությունը։Ընկերությունը Ֆեյսբուք սոցիալական ցանցի հետ կնքված համաձայնագրի արդյունքում «Ռոստելեկոմ»-ի ...

Mobile

image

ՎիվաՍել-ՄՏՍ. գնեք iPhone X և ստացեք նվեր գեղեցիկ համար

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ից ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում* հնարավոր է գնել նոր iPhone X` 64 ԳԲ հիշողությամբ և ստանալ գեղեցիկ համար: iPhone-ի նոր դարաշրջանի այս ...

Business

image

iPhone X-ը՝ Ucom-ի ամենաարագ ցանցում Apple-ի պաշտոնական երաշխիքով

Դեկտեմբերի 1-ին Apple-ի պաշտոնական գործընկեր հանդիսացող Ucom ընկերության վաճառքի և սպասարկման կենտրոններում մեկնարկեց Apple ընկերության ամենասպասված և ամենաինտրիգային սարքավորման՝ iPhone X-ի վաճառքը։ Ինչպես բազմաթիվ երկրների, այնպես ...

Various

image

Ucom. գործարկվեց ինտերակտիվ մեթոդների և հեռավար ուսուցման stem.am առցանց հարթակը

Օրերս Ucom ընկերության, «ՍՏԵՄ ծրագրերի կենտրոն» և «Ինտերնետ հանրություն» կազմակերպությունների աջակցությամբ Վանաձորի Գևորգ Չաուշի անվան թիվ 24 միջնակարգ դպրոցում գործարկվեց ինտերակտիվ մեթոդների և հեռավար ուսուցման ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
IT Job
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
ITJobs am
Bang2Joom
Ինտերակտիվ
Ucom
Mobidram