374
21
2808
Օրանժ Արմենիան այսուհետ ինտերնետ կստանա Յուքոմից

Օրանժ Արմենիան այսուհետ ինտերնետ կստանա Յուքոմից

«Օրանժ Արմենիա» ընկերության բաժանորդները շուտով կօգտվեն ավելի կայուն և որակյալ կապից: Կապի այս բարելավումը հնարավոր կլինի «Օրանժ Արմենիայի» շարժական կապի կայանների` «Յուքոմ» ընկերության օպտիկամանրաթելային կապուղիներին միացման արդյունքում: Ցանցի վերազինման գործընթացն արդեն սկսվել է թե՛ Երևանում, թե՛ մարզերում:

«Օրանժ Արմենիա» և «Յուքոմ» ընկերությունների ղեկավարներն այսօր այցելեցին Կոտայքի մարզ՝ ծանոթանալու ընթացող աշխատանքներին:

«Արդեն սկսել ենք մեծածավալ ներդրումներ կատարել «Օրանժ Արմենիայի» ցանցային ենթակառուցվածքում, ինչը թույլ կտա էականորեն բարելավել մատուցվող ձայնային և ինտերնետ ծառայությունների որակը: Մեկնարկած գործընթացը բավական լայնածավալ է և նախատեսում է կարճ ժամանակահատվածում «Օրանժ Արմենիայի» բոլոր բազային կայանների միացումը «Յուքոմ» ընկերության օպտիկամանրաթելային ցանցին», - նշեց «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:

Գրեթե բոլոր հայկական շարժական կապի օպերատորները հիմնականում իրենց ցանցի աշխատանքն ապահովում են ռադիոռելեային կապի միջոցով: Ի տարբերություն այս կապի միջոցի, որն իրականացվում է էլեկտրամագնիսական ալիքներ արձակող կայանների օգնությամբ, «Յուքոմ» ընկերությունն օգտագործում է օպտիկամանրաթելային կապ, ինչը թույլ է տալիս կապի այլ ձևերի հետ համեմատած ավելի մեծ հեռավորություններով և ավելի բարձր թողունակությամբ տվյալների փաթեթների փոխանցումներ կատարել:

«Օրանժ Արմենիայի» գլխավոր տնօրեն Ալեքսանդր Եսայանը նույնպես անդրադարձավ ընկերության ցանցային ենթակառուցվածքի վերազինման կարևորությանը. -«Շարունակում ենք միջոցառումներ ձեռնարկել «Օրանժ Արմենիայի» ծածկույթի ընդլայնման և ցանցի վերազինման ուղղությամբ: Մեր ցանցային ենթակառուցվածքի այս բարելավումը, որն ի դեպ իրականացվում է ամբողջ երկրի տարածքում, հնարավորություն կտա ավելի կայունացնել մատուցվող ինտերնետ ծառայությունների արագությունը, այն նաև հիմք կստեղծի մոտ ապագայում նոր սերնդի ծառայությունների մեկնարկման համար»:

Այսպիսով՝ «Օրանժ Արմենիայի» բազային կայանների՝ «Յուքոմ» ընկերության օպտիկամանրաթելային կապուղիներին միացումը կբերի մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը, կապահովի ավելի կայուն կապ՝ մասնավորապես բարձրադիր գոտիներում, ինչպես նաև կբարձրացնի մատուցվող ինտերնետ ծառայությունների արագությունը:

«Յուքոմ» ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ: 2015թ. հունիսի դրությամբ ընկերությունն ունի ավելի քան 100 000 բաժանորդ և 800-ից ավելի աշխատակից:  Համագործակցելով համաշխարհային գերհզոր ընկերությունների հետ` «Յուքոմը» կարողացել է իր հաստատուն դիրքը գրավել Հայաստանի հեռահաղորդակցման շուկայում:

«Օրանժ Արմենիա» ընկերությունն Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից: Իր նորարար ցանցի  միջոցով ընկերությունն ապահովում է բջջային կապի և լայնաշերտ շարժական ինտերնետի հասանելիությունը Հայաստանի քաղաքներում և գյուղերում` բնակչության ավելի քան 98% տոկոսին: 2015թ. հունիսի դրությամբ `Օրանժ Արմենիան համախմբում է շուրջ 800 աշխատակից, ովքեր ուղղակի կամ անուղղակի կերպով աշխատում են ընկերության գործունեության տարբեր ոլորտներում` սպասարկելով շուրջ 640 000 բաժանորդի:

Կարճ հասցե: geek.am/u/5194.html
Orange Ucom Telecom Հայաստան Telecom Հայաստան Հայկ Եսայան Ալեքսանդր Եսայան

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2593 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Ucom-ի աջակցությամբ ներդրվող Արմաթ ինժեներական լաբորատորիաները կգործեն նաև Հնդկաստանում

Ucom-ի աջակցությամբ ներդրվող հայկական «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների փորձնական ծրագիրը կներդրվի նաև Հնդկաստանի դպրոցներում։ Այս առիթով փետրվարի 19-ին Հնդկաստանի Հայդերաբադ քաղաքում պաշտոնապես մեկնարկած ՏՏ համաշխարհային համաժողովի ...

Code

image

Apple-ը հրապարակել է 2017թ. ամենաշատ ներբեռնված հավելվածների ցուցակը

Apple կորպորացիան հրապարակել է App Store և iTunes հարթակներից 2017թ.-ի ամենաշատ ներբեռնումներ ունցող հավելվածների ցուցակը։ 2016թ.-ի համեմատ տեղի է ունեցել առաջատարի փոփոխություն։ 2017թ.-ին առաջատարն է ...

Web

image

Ավելի արագ և հասանելի Facebook՝ Ռոստելեկոմի բաժանորդների համար

«Ռոստելեկոմ»-ը հայաստանյան օգտատերերի համար նորանոր տեխնոլոգիական լուծումներ է գործարկում՝ բարձրացնելով ամենահաճախ օգտագործվող ռեսուրսների հասանելիությունն ու ցանցի արագագործությունը։Ընկերությունը Ֆեյսբուք սոցիալական ցանցի հետ կնքված համաձայնագրի արդյունքում «Ռոստելեկոմ»-ի ...

Mobile

image

Samsung Galaxy S9 և S9+ սմարթֆոններն ամբողջովին գաղտնազերծվել են

Փետրվարի 25-ին Samsung-ը պատրաստվում է պաշտոնապես ներկայացնել Samsung Galaxy S9 և S9+ սմարթֆոնները, սակայն արդեն այժմ համացանցում են հայտնվել նոր սմարթֆոնների լուսանկարները։ Տվյալների արտահոսքը ամենայն ...

Business

image

Հայկ Կարապետյան. «Պետք է մրցակցությունը շարունակենք ծառայությունների բարելավման ճանապարհով»

Պարզելու համար, թե Beeline-ն ինչպես է գնահատում Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի ընդհանուր վիճակը և թե ընկերությունն ինչ ձեռքբերումներ է գրանցել 2017 թվականին, «ԲԻԶՆԵՍ 24»-ը զրուցել է ...

Various

image

Ucom. Փետրվարի 6-ին մեկնարկեց «Ապահով համացանց 2018» ծրագիրը

Փետրվարի 6-ին՝ Ապահով Համացանցի միջազգային օրը, մեկնարկում է «Ապահով համացանց 2018» վեցամսյա ծրագիրը, որի շրջանակներում մայրաքաղաքի և մարզերի  դպրոցներում կանցկացվեն բաց դասեր համացանցի և թվային ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
IT Job
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
ITJobs am
Bang2Joom
Ինտերակտիվ
Ucom
Mobidram