Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Աշխարհի ամենանորարար 50 ընկերությունը
15/12/2015 14:12

Աշխարհի ամենանորարար 50 ընկերությունը

The Boston Consulting Group միջազգային խորհրդատվական ընկերությունը հրապարակել է աշխարհի ամենանորարար 50 ընկերության հերթական ցուցակը։

Նշենք, որ ինչպես և նախորդ 10 տարում, այնպես էլ այս տարի ամենանորարար ընկերություն է ճանաչվել Apple-ը։ Երկրորդ հորիզոնականում է Google կորպորացիան, իսկ եռյակ եզրափակում է Tesla Motors-ը։

Առաջատար հնգյակում են հայտնվել նաև Microsoft-ն ու Samsung-ը։ Չինական ամենանորարար ընկերությունը Tencent-ն է, որը զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը։ Ցուցակում են հայտնվել նաև Huawei և Lenovo չինական ընկերությունները, որոնք զբաղեցրել են համապատասխանաբար 45 և 50 տեղերը։ Նորարար ընկերությունների շարքում են հայտնվել Amazon – 9, IBM – 13, Yahoo! – 16 և Facebook – 28 ընկերությունները։

Նորարար 50-ի մեջ տեղ է գրավել նաև 5 ավտոմեքենաշինական ընկերություն՝ BMW, Daimler, Volkswagen, Renault և Toyota։

Նշենք, որ ցուցակը կազմելիս The Boston Consulting Group-ը հաշվի է առնում 4 հիմնական չափանիշ՝ նորարարությունների ներդրման արագույթուն, հետազոական աշխատանքների ընթացքում ռեսուրսների խնայողության մակարդակ, տեխնոլոգիական հարթակների օգտագործման արդյունավետություն և կապակցված շուկաների ուսումնասիրության մակարդակ։