374
21
2808
Beeline. վերաբացվել է երկու գրասենյակ՝ Դավթաշենում և Հարավ-Արևմտյան թաղամասում

Beeline. վերաբացվել է երկու գրասենյակ՝ Դավթաշենում և Հարավ-Արևմտյան թաղամասում

Beeline-ը հայտարարում է Երևանի Դավթաշեն և Հարավ- Արևմտյան թաղամասերում վաճառքի և սպասարկման երկու գրասենյակների վերաբացման մասին։ 

Դավթաշենում վերաբացված վաճառքի և սպասարկման գրասենյակը գտնվում է 3–րդ թաղամաս, 25/1 հասցեում: Գրասենյակն աշխատում է առանց ընդմիջման, երկուշաբթիից-ուրբաթ ժամը 9:00-ից մինչև 20:00-ն, շաբաթ օրը` ժամը 9:00-ից մինչև 18:00-ն։ Հարավ-Արևմտյան թաղամասում վերաբացված վաճառքի և սպասարկման գրասենյակը գտնվում է Րաֆֆու փ. 15/1 հասցեում և աշխատում է առանց հանգստյան օրերի և ընդմիջման. երկուշաբթիից-ուրբաթ` ժամը 9:00-ից մինչև 19:00-ն, իսկ հանգստյան օրերին` ժամը 9:00-ից մինչև 18:00-ն:

Beeline բջջային, ֆիքսված և ինտերնետ ծառայության բաժանորդները կարող են դիմել գրասենյակներ մեր կողմից մատուցվող ծառայություններին և IPTV թվային հեռուստատեսությանը վերաբերող ցանկացած հարցով:

«Beeline-ը շարունակում է հատուկ ուշադրություն հատկացնել ծառայությունների որակին և գրասենյակների ու սպասարկման տարածքային հասանելիությանը: Այս նպատակով մենք պարբերաբար ընդլայնում ենք սեփական գրասենյակների և վաճառքի դիլերական կետերի թիվը և այսօր կարող ենք հպարտանալ, քանի որ ունենք երկրում սպասարկման խոշորագույն ցանցերից մեկը», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։ 

Նշենք, որ Հայաստանում Beeline-ի հաճախորդների սպասարկման ցանցը ներառում է 67 վաճառքի գրասենյակ, որոնցից 23-ը գտնվում է մայրաքաղաքում, իսկ 44-ը` մարզերում: Հայաստանում նաև գործում է դիլերական սպասարկման ավելի քան 380 կետ: Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակների հասցեների, ինչպես նաև աշխատանքային ժամերի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում։

Կարճ հասցե: geek.am/u/5188.html
Beeline Telecom Հայաստան Telecom Հայաստան Beeline Անդրեյ Պյատախին

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2561 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակները կաշխատեն հանգստյան և տոն օրերին

Beeline-ի հաճախորդները դեկտեմբերին՝ նախատոնական շրջանում կկարողանան իրենց բոլոր հարցերով դիմել վաճառքի և սպասարկման գրասենյակներ նաև հանգստյան օրերին։ Մինչև Ամանոր Երևանի և Հայաստանի խոշոր քաղաքների գրասենյակների ...

Code

image

Apple-ը հրապարակել է 2017թ. ամենաշատ ներբեռնված հավելվածների ցուցակը

Apple կորպորացիան հրապարակել է App Store և iTunes հարթակներից 2017թ.-ի ամենաշատ ներբեռնումներ ունցող հավելվածների ցուցակը։ 2016թ.-ի համեմատ տեղի է ունեցել առաջատարի փոփոխություն։ 2017թ.-ին առաջատարն է ...

Web

image

Ավելի արագ և հասանելի Facebook՝ Ռոստելեկոմի բաժանորդների համար

«Ռոստելեկոմ»-ը հայաստանյան օգտատերերի համար նորանոր տեխնոլոգիական լուծումներ է գործարկում՝ բարձրացնելով ամենահաճախ օգտագործվող ռեսուրսների հասանելիությունն ու ցանցի արագագործությունը։Ընկերությունը Ֆեյսբուք սոցիալական ցանցի հետ կնքված համաձայնագրի արդյունքում «Ռոստելեկոմ»-ի ...

Mobile

image

ՎիվաՍել-ՄՏՍ. գնեք iPhone X և ստացեք նվեր գեղեցիկ համար

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ից ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում* հնարավոր է գնել նոր iPhone X` 64 ԳԲ հիշողությամբ և ստանալ գեղեցիկ համար: iPhone-ի նոր դարաշրջանի այս ...

Business

image

iPhone X-ը՝ Ucom-ի ամենաարագ ցանցում Apple-ի պաշտոնական երաշխիքով

Դեկտեմբերի 1-ին Apple-ի պաշտոնական գործընկեր հանդիսացող Ucom ընկերության վաճառքի և սպասարկման կենտրոններում մեկնարկեց Apple ընկերության ամենասպասված և ամենաինտրիգային սարքավորման՝ iPhone X-ի վաճառքը։ Ինչպես բազմաթիվ երկրների, այնպես ...

Various

image

Ucom. գործարկվեց ինտերակտիվ մեթոդների և հեռավար ուսուցման stem.am առցանց հարթակը

Օրերս Ucom ընկերության, «ՍՏԵՄ ծրագրերի կենտրոն» և «Ինտերնետ հանրություն» կազմակերպությունների աջակցությամբ Վանաձորի Գևորգ Չաուշի անվան թիվ 24 միջնակարգ դպրոցում գործարկվեց ինտերակտիվ մեթոդների և հեռավար ուսուցման ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
IT Job
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
ITJobs am
Bang2Joom
Ինտերակտիվ
Ucom
Mobidram