Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Beeline. GPRS-ռոումինգ Արցախում
17/11/2015 21:41

Beeline. GPRS-ռոումինգ Արցախում

Beeline-ը հայտարարում է Արցախում GPRS-ռոումինգ ծառայության գործարկման մասին: Այսուհետ Beeline բջջային կապի կանխավճարային և հետվճարային համակարգերի բաժանորդները ԼՂՀ տարածքում ռոումինգում գտնվելիս հնարավորություն կունենան օգտվելու բջջային ինտերնետից 45 դրամ/մեգաբայթ սակագնով:

«Beeline-ը շարունակում է կատարելագործել ծառայությունները` դարձնելով դրանք ավելի պարզ և հարմար: GPRS-ռոումինգ ծառայության շնորհիվ ԼՂՀ տարածքում գտնվող մեր բաժանորդներն այժմ հնարավորություն կունենան օգտվելու բջջային ինտերնետից մատչելի սակագնով», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Արցախում գտնվելիս, ռոումինգի օգտագործման հետ կապված հարցերով կարող եք զանգահարել Beeline հաճախորդների աջակցման կենտրոն +374-8000-0612 անվճար հեռախոսահամարով: Ռոումինգ ծառայության մասին լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ beeline.am կայքում: