374
21
2808
Ինտերնետ բաժանորդների քանակը և առաջատար պրովայդերները Հայաստանում - 2015թ. I եռամսյակ

Ինտերնետ բաժանորդների քանակը և առաջատար պրովայդերները Հայաստանում - 2015թ. I եռամսյակ

«Բիզնես 24»-ը ներկայացրել է «Ինտերնետ բաժանորդների քանակը և առաջատար պրովայդերները Հայաստանում» հերթական զեկույցը:

Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում գործող ընկերությունները հրապարակել են 2015թ.-ի I եռամսյակի գործունեության ամփոփ հաշվետվությունները: Սույն հաշվետվությունների հիման վրա կատարած վերլուծությունների արդյունքում կփորձենք ներկայացնել Հայաստանում Ինտերնետ շուկայի հիմնական միտումները:

Բաժանորդների թիվ

Բաժանորդների թվով առաջին հորիզոնականում է շարունակում մնալ Beeline-ը: 2015թ.-ի առաջին եռամսյակի դրությամբ Beeline-ի ամրակցված լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թիվը կազմել է 152 500, ինչը 2014թ.-ի չորրորդ եռամսյակի ցուցանիշից ավել է 2 144-ով, իսկ  2014թ.-ի առաջին եռամսյակի համեմատ արձանագրվել է բաժանորդների թվին նվազում` 6 501-ով: Միևնույն ժամանակ, Beeline-ի շարժական ինտերնետի բաժանորդների քանակը (բացառությամբ հեռախոսներով օգտվողների) կազմել է 43 645, ինչը 2014թ.-ի չորրորդ եռամսյակի ցուցանիշից պակաս է 483-ով, իսկ 2014թ.-ի առաջին եռամսյակի համեմատ շարժական ինտերնետի բաժանորդների թիվն աճել է 3 818-ով: Հեռախոսի միջոցով տվյալների հաղորդման ծառայություններից օգտվող բաժանորդների թիվը 2015թ.-ի առաջին եռամսյակում կազմել է 311 727: Սույն ցուցանիշը 2014թ.-ի չորրորդ եռամսյակի համեմատ նվազել է 3 211-ով, իսկ 2014թ.-ի առաջին եռամսյակի համեմատ  արձանագրվել է աճ` 11 865 բաժանորդով:

2015թ.-ի առաջին եռամսյակում Orange-ի շարժական լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թիվը (բացառությամբ հեռախոսով օգտվողների) կազմել է 128 549: 2014թ. վերջի համեմատ այս ցուցանիշը նվազել է 2 176-ով, իսկ 2014թ.-ի առաջին եռամսյակի համեմատ գրանցվել է աճ՝ 22 477 բաժանորդով: Միևնույն ժամանակ, հեռախոսի միջոցով տվյալների հաղորդման ծառայություններից օգտվող բաժանորդների թիվը կազմել է 260 904: Այս ցուցանիշը 2014թ.-ի չորրորդ եռամսյակի համանման ցուցանիշը գերազանցում է 5 523-ով, իսկ 2014թ.-ի առաջին եռամսյակի համեմատ արձանագրվել է անկում՝ 5 146 բաժանորդով:

VivaCell MTS-ի շարժական լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թիվը (բացառությամբ հեռախոսով օգտվողների) 2015թ.-ի առաջին եռամսյակում կազմել է 75 715: Անցյալ տարվա վերջի համեմատ այս ցուցանիշը նվազել է 7 042-ով, իսկ 2014թ.-ի առաջին եռամսյակի համեմատ անկումը կազմել է 20 551 բաժանորդ: Միևնույն ժամանակ, հեռախոսի միջոցով տվյալների հաղորդման ծառայություններից օգտվող բաժանորդների թիվն անցյալ տարվա վերջի համեմատ նվազել է 1 147-ով և կազմել 1 051 251, իսկ 2014թ.-ի առաջին եռամսյակի համեմատ գրանցվել է անկում՝ 48 240 բաժանորդով:

Ucom-ի բաժանորդների թիվն այս տարվա առաջին եռամսյակում կազմել է 67 481: 2014թ.-ի վերջի համեմատ ընկերության բաժանորդների թիվն աճել է 1 879-ով, իսկ 2014թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 9 505:

Rostelecom-ի բաժանորդների թիվը 2015թ.-ի առաջին եռամսյակի դրությամբ կազմել է 27 554: Սույն ցուցանիշն անցյալ տարվա չորրորդ եռամսյակի համանման ցուցանիշը գերազանցում է 1 346-ով, իսկ 2014թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 13 087-ով:

Interactive-ի բաժանորդների թիվն այս տարվա առաջին եռամսյակի դրությամբ կազմել է 4 600, ինչը 2014թ.-ի չորրորդ եռամսյակի ցուցանիշը գերազանցում է 753-ով, իսկ 2014թ.-ի առաջին եռամսյակի ցուցանիշը՝ 1 438-ով:

2014թ.-ի առաջին եռամյսակի տվյալների համաձայն ADC-ն ունի 1299* բաժանորդ: Arminco-ի բաժանորդների թիվ 2014թ. երրորդ եռամսյակում կազմել է 376*, իսկ 2014թ.-ի առաջին եռամսյակում՝ 250:

Այլ պրովայդերների բաժանորդների թիվը մեր կողմից գնահատվում է Հայաստանում ինտերնետ բաժանորդների ընդհանուր թվի 2%-ի** շրջակայքում՝ մոտ 10 240:

Այսպիսով, 2015թ.-ի առաջին եռամսյակի դրությամբ Հայաստանում ինտերնետ բաժանորդների թիվը կազմում է մոտ 512 000: Ցուցանիշը մոտ 3 600-ով պակաս է քան անցյալ տարվա վերջի ցուցանիշը և մոտ 24 000-ով ավելի, քան 2014թ.-ի առաջին եռամսյակում գրանցված ցուցանիշը:

Հեռահաղորդակցական ընկերությունների ունեցած մասնաբաժիններն ըստ ինտերնետ բաժանորդների քանակի հետևյալն է. 1. Beeline - 38.31% (+0.59 տոկ. կետ 2014թ. IV եռ. նկատմամբ), 2. Orange - 25.11% (-0.24), 3. Vivacell-MTS - 14.80% (-1.25), 4. Ucom - 13.18% (+0.45), 5. Rostelecom - 5.38% (+0.30), 6. Interactive - 0.90% (+0.15), 7. ADC - 0.25% (+0.00), 8. Arminco - 0.07% (+0.00), Այլ - 2%:

Բջջային ինտերնետ

Բջջային ինտերնետի բաժանորդների քանակը (բացառությամբ հեռախոսով օգտվողների) հետևյալն է՝ 1. Orange - 128 549 (-2 176, 2014թ. IV եռ. համեմատ), 2. Vivacell-MTS - 75 715 (-7 042), 3. Beeline - 43 645 (- 483): Վերոնշյալ տվյալները, ներկայացված ըստ մասնաբաժինների, ունեն հետևյալ տեսքը՝ 1. Orange - 51.85% (+1.11 տոկ. կետ,  2014թ. IV եռ. համեմատ), 2. Vivacell-MTS - 30.54% (-1.58), 3. Beeline - 17.60% (+0.47):

Բջջային ինտերնետի (բացառությամբ հեռախոսով օգտվողների) բաժանորդների ընդհանուր քանակը 247 909 է: Անցյալ տարվա չորրորդ եռամսյակի համեմատ սույն ցուցանիշն նվազել է 9 701-ով, իսկ 2014թ. առաջին եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ, որը կազմել է 5 744 բաժանորդ:

Բջջային հեռախոսով տվյալների փոխանակման ծառայություններից օգտվող բաժանորդների բաշխվածությունը հետևյալն է. 1. Vivacell-MTS - 1 051 251 (-1 147, 2014թ. IV եռ. համեմատ), 2. Beeline - 311 727 (-3 211) , 3. Orange - 260 904 (+5 523): Վերոնշյալ տվյալները, ներկայացված ըստ մասնաբաժինների, ունեն հետևյալ տեսքը՝ 1. Vivacell-MTS - 64.73% (-0.12, 2014թ. IV եռ. համեմատ), 2. Beeline - 19.20% (-0.21), 3. Orange - 16.07% (+0.33):

Բջջային հեռախոսով տվյալների փոխանակման ծառայություններից օգտվող բաժանորդների քանակը 1 623 882 է: Անցյալ տարվա չորրորդ եռամսյակի համեմատ սույն ցուցանիշն աճել է 1 165-ով, իսկ 2014թ. առաջին եռամսյակի համեմատ աճը կազմել է 54 959 բաժանորդ:

Բաժանորդների ակտիվություն

«Բաժանորդների ակտիվության» ցուցանիշները ստանալու համար վերցվել են հեռահաղորդակցական ընկերությունների կողմից հրապարակվող «Մեկ բաժանորդին ընկնող միջին ամսական տրաֆիկ (MOaU, MbOU)» ցուցանիշները, բազմապատկվել բաժանորդների քանակի վրա և բաժանվել ըստ մասնաբաժինների: «Բաժանորդների ակտիվության» ցուցանիշներն ըստ էության այն ցուցանիշներն են, որոնք անցած մի քանի տարիների ընթացքում ներկայացվում էին «Բիզնես 24»-ի և «Circle.am»-ի կողմից հրապարակվող «Ինտերնետը Հայաստանում» զեկույցներում:

Այսպիսով, «Բաժանորդների ակտիվության» ցուցանիշների համաձայն պատկերը հետևյալն է 1. Beeline - 41.37% (+4.15 տոկ. կետ, 2014թ. IV եռ. համեմատ), 2. Ucom - 25.64% (-1.86), 3. Orange - 12.97% (-1.05), 4. Rostelecom - 11.86% (-0.38), 5. Vivacell-MTS - 5.02% (-0.67), 6. Interactive - 0.64 (-0.14), 7. ADC - 0.43%  (-0.05), 8. Arminco - 0.07% (+0.00), 9. Այլ - 2%:

Մասնաբաժին շուկայում՝ ըստ հասույթի

Հեռահաղորդակցական ընկերությունների բաժանորդներից ստացված հասույթի մասնաբաժինները ստանալու համար վերցվել են հրապարակված «Ծառայությունների վաճառքից մեկ ակտիվ բաժանորդին ընկնող միջին ամսական հասույթ (ARPU)» ցուցանիշները, բազմապատկվել բաժանորդների քանակի վրա և բաժանվել ըստ մասնաբաժինների:

Այսպիսով, «Բաժանորդներից ստացված հասույթի» ցուցանիշների համաձայն պատկերը հետևյալն է 1. Beeline - 31.53% (+0.01 տոկ. կետ, 2014թ. IV եռ. համեմատ), 2. Ucom - 24.86% (+1.55), 3. Orange - 19.79% (-1.70), 4. Vivacell-MTS - 9.46% (-0.90), 5. Rostelecom - 8.61% (+0.92), 6. ADC - 1.95%  (+0.00), 7. Arminco - 0.97% (+0.00), 8. Interactive - 0.83 (+0.12), 9. Այլ - 2%:

Կարճ հասցե: geek.am/u/5072.html
Հայաստան Beeline Ինտերնետ բաժանորդներ Հայաստան Beeline Orange Vivacell-MTS Ucom

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2574 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Samsung-ը ճկվող էկրանով սմարթֆոն է ցուցադրել

Լաս Վեգասում կայացած CES-2018 ցուցահանդեսի ավարտից անմիջապես առաջ Samsung կորպորացիան ցուցադրել է Galaxy X գաղտնի սմարթֆոնը։ Ցուցադրությունը կազմակերպվել է սահմանափակ թվով հյուրերի համար։ Հյուրերին չի թւյլատրվել ...

Code

image

Apple-ը հրապարակել է 2017թ. ամենաշատ ներբեռնված հավելվածների ցուցակը

Apple կորպորացիան հրապարակել է App Store և iTunes հարթակներից 2017թ.-ի ամենաշատ ներբեռնումներ ունցող հավելվածների ցուցակը։ 2016թ.-ի համեմատ տեղի է ունեցել առաջատարի փոփոխություն։ 2017թ.-ին առաջատարն է ...

Web

image

Ավելի արագ և հասանելի Facebook՝ Ռոստելեկոմի բաժանորդների համար

«Ռոստելեկոմ»-ը հայաստանյան օգտատերերի համար նորանոր տեխնոլոգիական լուծումներ է գործարկում՝ բարձրացնելով ամենահաճախ օգտագործվող ռեսուրսների հասանելիությունն ու ցանցի արագագործությունը։Ընկերությունը Ֆեյսբուք սոցիալական ցանցի հետ կնքված համաձայնագրի արդյունքում «Ռոստելեկոմ»-ի ...

Mobile

image

ՎիվաՍել-ՄՏՍ. գնեք iPhone X և ստացեք նվեր գեղեցիկ համար

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ից ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում* հնարավոր է գնել նոր iPhone X` 64 ԳԲ հիշողությամբ և ստանալ գեղեցիկ համար: iPhone-ի նոր դարաշրջանի այս ...

Business

image

Beeline. բաժանորդները կարող են 4G կապից օգտվել 39 երկրում

Այս տարի ամանորյա տոների շրջանում Beeline-ի բաժանորդները ճանապարհորդելիս արդեն 39 երկրներում կարող են օգտվել 4G կապից։ Այդ թվում 4G կապը հասանելի է դարձել Հունաստանում, Կիպրոսում, ԱՄԷ-ում, ...

Various

image

Ռոստելեկոմ. Իվանա Չաբբաքը Հայաստանում՝ վարպետության հատուկ դասընթաց

Դեկտեմբերի 22-ին Գ․Սունդուկյանի անվան թատրոնի դահլիճում հայաստանյան ունկնդիրներին ներկայացավ աշխարհահռչակ Իվանա Չաբբաքը․ հոլիվուդյան հայտնի մասնագետի վարպետության դասը հատուկ հայ հանդիսատեսի համար անցկացվեց ինտերակտիվ ֆորմատով։ Իվանա Չաբբաքի ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
IT Job
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
ITJobs am
Bang2Joom
Ինտերակտիվ
Ucom
Mobidram