Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՎիվաՍել-ՄՏՍ-ն ամփոփել է 2015 թ. առաջին եռամսյակի արդյունքները
25/05/2015 17:29

ՎիվաՍել-ՄՏՍ-ն ամփոփել է 2015 թ. առաջին եռամսյակի արդյունքները

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացրել է 2015 թ.-ի առաջին եռամսյակի ֆինանսական և գործառնական արդյունքները՝ ս.թ. մարտի 31-ի դրությամբ: Հաշվետու ժամանակահատվածում, ընկերության եկամուտը կազմել է 16,9 միլիարդ դրամ (շարժական կապի շուկայից ստացվող ընդհանուր եկամտի մոտ 62%-ը), իսկ OIBDA ցուցանիշը կազմել է ավելի քան 8,1 միլիարդ դրամ, ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշը՝ մոտ 4,4 %-ով:

Տվյալների հաղորդման ծառայություններից բջջային հեռախոսի միջոցով օգտվող բաժանորդների թիվը կազմում է ավելի քան 1,051,251 բաժանորդ: Լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություներից օգտվող բաժանորդների (անլար սարքերի, օրինակ՝ մոդեմի կամ երթուղիչի միջոցով ինտերնետ մուտք գործողների) թիվը կազմում է 75,715: Ընդհանուր առմամբ՝ տվյալների հաղորդման ծառայություներից օգտվում է 1,126,966 բաժանորդ:

2015 թ. մարտի 31-ի դրությամբ, ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների ընդհանուր թիվը կազմել է ավելի քան 2,1 միլիոն (շուկայի մասնաբաժնի մոտ 60%-ը): 2015 թ.-ի առաջին եռամսյակում ընկերությունն իրականացրել է նախատեսված ծավալով բաժանորդային սարքավորումների և աքսեսուարների վաճառք՝ սպառողներին մատչելի գներով առաջարկելով տարբեր ապրանքանիշերի գերժամանակակից բջջային սարքավորումներ: Բջջային սարքավորումների և աքսեսուարների վաճառքից ստացված եկամուտը կազմել է 442,5 միլիոն դրամ՝ նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը գերազանցելով 283,6%-ով: Առաջին եռամսյակի ընթացքում ընկերությունը կատարել է 432 միլիոն դրամի ներդրում:

Հաշվետու ժամանակահատվածում ընկերությունը գրանցել է ավելի քան 157 հազար նոր ակտիվացում:

Հիշեցնենք, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 100 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի բոլոր տարածաշրջանների, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը և իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 200 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com