Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Միլիարդատեր դարձած հաքերները
20/05/2015 14:01

Միլիարդատեր դարձած հաքերները

Ամերիկյան Forbes պարբերականը հրապարակել է վարկանիշ, որտեղ ներկայացված են «մութ անցյալ» ունեցող միլիարդատերերը: Այս մասին տեղեկացնում է «Բիզնես 24»-ը: Վարկանիշում ընդգրկվել են գլոբալ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում շատ հայտնի և ազդեցիկ մարդիկ, ովքեր իրենց երիտասարդ տարիներին զբաղվել են հաքերությամբ: Վարկանիշը ներկայացնում ենք ստորև.

Բիլ Գեյթս, կարողությունը՝ 76 մլրդ ԱՄՆ դոլար. Դպրոցական տարիքում Բիլ Գեյթսը «կոտրել է» Computer Center Corporation ընկերության ադմինիստրատորի համակարգչում պահվող կոդավորված ֆայլի գաղտնաբառը և փորձել այնտեղ մուտքագրված ինֆորմացիայի օգտագործման միջոցով համակարգիչներով աշխատելու լրացուցիչ ժամեր ստանալ:

Մարկ Ցուկերբերգ, կարողությունը՝ 28.5 մլրդ ԱՄՆ դոլար. 2004 թվականին, երբ Facebook-ը դեռևս TheFacebook.com  էր, Հարվարդի ուսանող Մարկ Ցուկերբերգը կոտրել էր Crimson խմբագրության երկու լրագրողի էլեկտրոնային փոստի հասցեները:

Փոլ Ալեն, կարողությունը՝  15.9 մլրդ մլրդ ՀՀ դոլար. Փոլ Ալենը, ով Բիլ Գեյթսի հետ հիմնադրել է Microsoft ընկերությունը, երիտասարդ տարիներին «փորփրել» և գտել է TOPS 10 օպերացիոն համակարգի ծրագրային կոդը, ինչը օգնել է Գեյթսին հասկանալ, թե ինչպես են աշխատում օպերացիոն համակարգերը:

Յան Կում, կարողությունը՝ 6,8 մլրդ ԱՄՆ դոլար. Յան Կումը Whatsapp-ի հիմնադիրներից մեկն է: Երիտասարդ տարիքում նա եղել է w00w00 հաքերային խմբի անդամ: Նրան բազմաթիվ անգամներ հաջողվել է կոտրել տարբեր ընկերությունների համակարգչային ցանցերը:

Շոն Պարկեր, կարողությունը՝ 6,3 մլրդ ԱՄՆ դոլար. Շոն Պարկերը ևս եղել է w00w00 հաքերային խմբի անդամ:

Ջեք Դորսի, կարողությունը՝ 2,2 մլրդ ԱՄՆ դոլար. Երիտասարդ տարիքում Ջեք Դորսին ցանկացել է աշխատել Dispatch Management Services ընկերությունում, սակայն ընկերության կայքում չգտնելով կոնտակտային տվյալներ, նա կոտրում է կայքը և կապ հաստատել ընկերության պատասխանատուների հետ:

Դրյու Հյուսթոն, կարողությունը՝  1.2 մլրդ ԱՄՆ դոլար. Դրյու Հյուսթոնը Dropbox ծառայության հեղինակն է: Նա բացահայտել է առցանց խաղային համակարգերից մեկի խոցելի տեղերը, ինչի համար էլ նրան անմիջապես աշխատանք են առաջարկել այդ նախագծում:

Սթիվ Ջոբս, կարողությունը՝ 14 մլրդ ԱՄՆ դոլար. Սթիվ Ջոբսը  և Սթիվ Վոզնիակը մինչ Apple ընկերությունը հիմնադրելը արտադրել են Blue Box կորչվող սարք, որի միջոցով մարդիկ կարողացել են անվճար օգտվել հեռախոսային ծառայություններից: Սթիվ Ջոբսի մահից հետո նրա կարողությունն անցել է կնոջը և ընտանիքի անդամներին: