374
21
2808
Beeline. Սմարթֆոնների վաճառքի նոր ռեկորդ

Beeline. Սմարթֆոնների վաճառքի նոր ռեկորդ

Beeline-ը Հայաստանում սմարթֆոնների վաճառքի նոր ռեկորդ է սահմանել: Ապրիլի սկզբին մեկնարկեց Beeline Smart սմարթֆոնների վաճառքի երկրորդ փուլը: Միայն Հյուսիսային պողոտայում գտնվող վաճառքի և սպասարկման գրասենյակում վաճառքների մեկնարկի առաջին րոպեներին իրացվել է հարյուր Beeline Smart սմարթֆոն: Ընդհանուր առմամբ մեկ ամսվա ընթացքում Beeline-ը վաճառել է մոտ 4000 բրենդային սմարթֆոն:

«Նախորդ տարվա դեկտեմբերին Beeline Smart-ը 3712 վաճառված հեռախոսով և մոտակա մրցակցից երկու անգամ մեծ առավելությամբ Հայաստանում ամենաշատը վաճառված սմարթոֆոնների թվով զբաղեցրեց առաջին հորիզոնականը: Ընդամենը չորս ամիս անց մենք սահմանեցինք նոր ռեկորդ, ինչը միանշանակ խոսում է հեռախոսների վաճառքի շուկայում մեր ճիշտ դիրքավորման մասին և ցույց տալիս, որ Beeline-ի սպասարկումը, սարքավորումները, պարզ և հարմար ծառայությունները գոհացնում են հաճախորդներին», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: 

«Մատչելի պայմաններով սմարթֆոնների և պլանշետների առաջարկն ընկերության ռազմավարության մի մասն է` ուղղված տվյալների փոխանցումից ստացված եկամտի աճին: Մենք շնորհակալ ենք Հայաստանի մեր բաժանորդներին բարձր գնահատականի և Beeline-ն ընտրելու համար: Ավելին, մենք կշարունակենք ընդլայնել սմարթֆոնների և պլանշետների տեսականին՝ առաջարկելով գնի և որակի լավագույն համադրությունը շուկայում», - նշեց «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի բջջային սարքավորումների ուղղության ղեկավար Անդրեյ Չուկաևը:

Նշենք, որ Beeline Smart սմարթֆոնը վաճառվում էր «Սմարթֆոն + 2 ամիս ինտերնետ առանց հետագա պարտավորությունների» հատուկ առաջարկի շրջանակում: Առաջարկը բաժանորդներին հնարավորություն էր տալիս ձեռք բերել սմարթֆոն և ստանալ մինչև 512 Կբ/վ արագությամբ անսահմանափակ Beeline Premium ինտերնետ 2 ամիս ժամկետով ընդամենը 33 900 դրամով։  

Հիշեցնենք, որ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 739 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: 2014թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 222 միլիոն: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:

Կարճ հասցե: geek.am/u/5003.html
Telecom Beeline Հայաստան Telecom Հայաստան Beeline Անդրեյ Պյատախին

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2525 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

ՀՀ Նախագահի ՏՏ ոլորտի 2017թ. մրցանակը՝ iPod-ի ստեղծողին

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար 2017թ. Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակին արժանացել է «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր, iPod ապրանքանիշի ստեղծող Թոնի Ֆադելը: Հոկտեմբերի 19-ին ՀՀ ...

Code

image

Վիվասել-ՄՏՍ. Seedstars մրցույթին դիմում-հայտ է ներկայացրել ավելի քան 50 ստարտափ

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ կազմակերպում է «Seedstars» միջազգային մրցույթի տեղական փուլը, որին արդեն իսկ  դիմում-հայտ է ներկայացրել տարբեր ոլորտներում նորարարական լուծում ներկայացնող ...

Web

image

Ավելի արագ Facebook Հայաստանում

Ucom-ն առաջին ընկերությունն է Հայաստանում, որն իր տվյալների կենտրոնում գործարկվել է Facebook սոցիալական ցանցի շտեմարանը (Facebook cache)` անելով հերթական քայլը Հայաստանում թվային բովանդակության զարգացման և ...

Mobile

image

Ինչ սմարթֆոններից են ամենաշատն օգտվում Հայաստանում. 2017 օգոստոս

Ամեն տարվա աշնանը սմարթֆոնների արտադրության բազմաթիվ առաջատար ընկերություններ ներկայացնում են իրենց նորագույն մոդելները։ Այս աշունը ևս բացառություն չէ, հանրությունն անհամբեր սպասում է iPhone-ի հերթական մոդելներին, ...

Business

image

Facebook և Microsoft կորպորացիաները ավարտել են նոր անդրատլանտյան ինտերնետային մալուխի տեղադրումը

Մոտ երկու տարի առաջ Microsoft և Facebook կորպորացիաները մեկնարկել էին անդրատլանտյան օպտիկական մալուխի տեղադրման միասնական նախագիծը։ Marae անվանված մալուխի երկարությունը 6,600 կմ է, այն մեկնարկում է ...

Various

image

WiFi սարքավորումներ` 173 դպրոցի «Արմաթ» լաբորատորիային

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն ու Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինն այցելել են Երևանի Վ. Վարդևանյանի անվան թիվ 173 հիմնական դպրոցի ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
IT Job
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
ITJobs am
Bang2Joom
Ինտերակտիվ
Ucom
Mobidram