Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Beeline Smart սմարթֆոնների վաճառքի մեկնարկի օրը Beeline-ը հանդես կգա հատուկ առաջարկով
31/03/2015 19:56

Beeline Smart սմարթֆոնների վաճառքի մեկնարկի օրը Beeline-ը հանդես կգա հատուկ առաջարկով

Beeline-ը հայտարարում է Beeline Smart սմարթֆոնի գնորդների համար հատուկ առաջարկի և խաղարկության անցկացման մասին: 2015 թ.-ի ապրիլի 6-ին ժ. 20:00-ին  Հյուսիսային պողոտայի Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակում մեկնարկում է Beeline Smart սմարթֆոնների վաճառքը: Առաջին 100 գնորդներն անվճար կստանան Beeline  «գեղեցիկ» հեռախոսահամարներ, իսկ ժամը 22:00-ին սմարթֆոնի գնորդների միջև կխաղարկվի հատուկ մրցանակ:

«2014թ. դեկտեմբերին Beeline Smart-ը դարձավ ամենավաճառվող սմարթֆոնը Հայաստանում: Ընդհանուր առմամբ բոլոր սմարթֆոնները վաճառվեցին նախատեսվածից ավելի շուտ: Այս ամենը պայմանավորված է սմարթֆոնի գերազանց հատկանիշներով, գրավիչ դիզայնով և մատչելի գնով: Մեզ դիմել են բազմաթիվ բաժանորդներ Beeline Smart-ը կրկին առաջարկելու խնդրանքով: Ուրախ ենք հայտարարելու, որ սմարթֆոնի վաճառքը կմեկնարկի բազմաթիվ նվերներով և հատուկ մրցանակի խաղարկությամբ», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Beeline Smart սմարթֆոնի տեխնիկական հատկանիշների մասին լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ`հետևելով հետևյալ հղմանը: