374
21
2808
Beeline-ի «Հեռախոս սուպեր գնով» հատուկ առաջարկը կրկին հասանելի է

Beeline-ի «Հեռախոս սուպեր գնով» հատուկ առաջարկը կրկին հասանելի է

Beeline-ը հայտարարում է «Հեռախոս սուպեր գնով» հատուկ առաջարկի ժամկետի երկարացման մասին: Առաջարկը կգործի մինչև 2015 թ. մայիսի 31-ը: Հատուկ առաջարկի շրջանակում հնարավոր է ձեռք բերել Alcatel 1010D մոդելի հեռախոս և ստանալ 2 ամիս անսահմանափակ զանգեր կատարելու հնարավորություն Beeline ցանցի ներսում աննախադեպ գնով` 9900 դրամով:

«Ամանորյա տոներին ընդառաջ Beeline-ը հանդես եկավ  միաժամանակ երկու հատուկ առաջարկով, որոնք հնարավորություն էին ընձեռում մատչելի պայմաններով ձեռք բերել հեռախոսներ և սմարթֆոններ: Այս նախաձեռնությունները լայն տարածում գտան մեր բաժանորդների շրջանում, և, ընդհանուր առմամբ մենք վաճառեցինք մոտ 9000  հեռախոս և սմարթֆոն։ Ուումնասիրելով ներկայիս շուկան կարող ենք ասել, որ մատչելի գնով հեռախոսների պահանջարկը դեռևս չի նվազել: Ձգտելով առավելագույնս բավարարել մեր հաճախորդների պահանջները` մենք երկարացնում ենք ակցիայի ժամկետը` հաճախորդներին հնարավորություն ընձեռելով ձեռք բերել հեռախոս և անվճար օգտվել մեր պարզ ու հարմար ծառայություններից», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը Հատուկ առաջարկի շրջանակում մեկ հեռախոսահամարով կարելի է ձեռք բերել միայն 1 հատ  հեռախոս և միայն 1 անգամ միանալ  «Զրուցենք»  ծառայությանը 60 օր ժամկետով: Նոր բաժանորդները, բացի 9900 դրամից, պետք է վճարեն նաև այն սակագնային փաթեթի արժեքը, որին միանում են: «Հեռախոս սուպեր գնով» առաջարկի շրջանակում 60 օր ժամկետով միանում է «Զրուցենք» ծառայությունը: Ժամկետը լրանալու կամ ծառայությունն անջատելու դեպքում Beeline ցանցի ներսում կգործեն այն սակագները, որոնք սահմանված են բաժանորդի սակագնային փաթեթով։ «Զրուցենք» ծառայության գործողության ժամկետը կարելի է ստուգել` ուղարկելով *118# հրահանգը:

60 օրը լրանալուց հետո բաժանորդը ցանկացած ժամանակ կարող է երկարացնել «Զրուցենք» ծառայության ժամկետը` ուղարկելով *888# հրահանգը և ստանալ Beeline ցանցի ներսում 30 օր անսահմանափակ շփման հնարավորություն ընդամենը 990 դրամով։ «Հեռախոս սուպեր գնով» հատուկ առաջարկի մասին լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներ, զանգարել 0611 հեռախոսահամարով կամ այցելել www.beeline.am կայք:

Կարճ հասցե: geek.am/u/4941.html
Beeline Telecom Հայաստան Telecom Հայաստան Beeline Հեռահաղորդակցություն Անդրեյ Պյատախին

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2561 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակները կաշխատեն հանգստյան և տոն օրերին

Beeline-ի հաճախորդները դեկտեմբերին՝ նախատոնական շրջանում կկարողանան իրենց բոլոր հարցերով դիմել վաճառքի և սպասարկման գրասենյակներ նաև հանգստյան օրերին։ Մինչև Ամանոր Երևանի և Հայաստանի խոշոր քաղաքների գրասենյակների ...

Code

image

Apple-ը հրապարակել է 2017թ. ամենաշատ ներբեռնված հավելվածների ցուցակը

Apple կորպորացիան հրապարակել է App Store և iTunes հարթակներից 2017թ.-ի ամենաշատ ներբեռնումներ ունցող հավելվածների ցուցակը։ 2016թ.-ի համեմատ տեղի է ունեցել առաջատարի փոփոխություն։ 2017թ.-ին առաջատարն է ...

Web

image

Ավելի արագ և հասանելի Facebook՝ Ռոստելեկոմի բաժանորդների համար

«Ռոստելեկոմ»-ը հայաստանյան օգտատերերի համար նորանոր տեխնոլոգիական լուծումներ է գործարկում՝ բարձրացնելով ամենահաճախ օգտագործվող ռեսուրսների հասանելիությունն ու ցանցի արագագործությունը։Ընկերությունը Ֆեյսբուք սոցիալական ցանցի հետ կնքված համաձայնագրի արդյունքում «Ռոստելեկոմ»-ի ...

Mobile

image

ՎիվաՍել-ՄՏՍ. գնեք iPhone X և ստացեք նվեր գեղեցիկ համար

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ից ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում* հնարավոր է գնել նոր iPhone X` 64 ԳԲ հիշողությամբ և ստանալ գեղեցիկ համար: iPhone-ի նոր դարաշրջանի այս ...

Business

image

iPhone X-ը՝ Ucom-ի ամենաարագ ցանցում Apple-ի պաշտոնական երաշխիքով

Դեկտեմբերի 1-ին Apple-ի պաշտոնական գործընկեր հանդիսացող Ucom ընկերության վաճառքի և սպասարկման կենտրոններում մեկնարկեց Apple ընկերության ամենասպասված և ամենաինտրիգային սարքավորման՝ iPhone X-ի վաճառքը։ Ինչպես բազմաթիվ երկրների, այնպես ...

Various

image

Ucom. գործարկվեց ինտերակտիվ մեթոդների և հեռավար ուսուցման stem.am առցանց հարթակը

Օրերս Ucom ընկերության, «ՍՏԵՄ ծրագրերի կենտրոն» և «Ինտերնետ հանրություն» կազմակերպությունների աջակցությամբ Վանաձորի Գևորգ Չաուշի անվան թիվ 24 միջնակարգ դպրոցում գործարկվեց ինտերակտիվ մեթոդների և հեռավար ուսուցման ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
IT Job
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
ITJobs am
Bang2Joom
Ինտերակտիվ
Ucom
Mobidram