374
21
2808
Ինտերնետ բաժանորդների քանակը և առաջատար պրովայդերները Հայաստանում - 2014թ. III եռամսյակ

Ինտերնետ բաժանորդների քանակը և առաջատար պրովայդերները Հայաստանում - 2014թ. III եռամսյակ

«Բիզնես 24»-ը հերթական անգամ հրապարակել է «Ինտերնետ բաժանորդների քանակը և առաջատար պրովայդերները Հայաստանում» զեկույցը: Այն ներկայացնում ենք ամբողջությամբ:

Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում գործող ընկերությունները հրապարակել են 2014թ.-ի III եռամսյակի գործունեության ամփոփ հաշվետվությունները: Սույն հաշվետվությունների հիման վրա կատարած վերլուծությունների արդյունքում կփորձենք ներկայացնել Հայաստանում Ինտերնետ շուկայի հիմնական միտումները:

Բաժանորդների թիվ

Բաժանորդների թվով առաջար է շարունակում մնալ Beeline ընկերությունը: Անցյալ տարվա երրորդ եռամսյակի դրությամբ Beeline-ի ամրակցված լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թիվը կազմել է 152 131, ինչը 2014թ.-ի երկրորդ եռամսյակի ցուցանիշից պակաս է 3 724-ով, իսկ  2013թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ բաժանորդների թվի նվազումը կազմել է 5 523: Միևնույն ժամանակ, Beeline-ի շարժական ինտերնետի բաժանորդների քանակը (բացառությամբ հեռախոսներով օգտվողների) կազմել է 43 362, ինչը 2014թ.-ի երկրորդ եռամսյակի ցուցանիշը գերազանցում է 1 248-ով, իսկ 2013թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ շարժական ինտերնետի բաժանորդների թիվն աճել է 16 167-ով: Հեռախոսի միջոցով տվյալների հաղորդման ծառայություններից օգտվող բաժանորդների թիվը 2014թ.-ի երրորդ եռամսյակում կազմել է 314 952: Սույն ցուցանիշը 2014թ.-ի երկրորդ եռամսյակի համեմատ աճել է 13 231-ով, իսկ 2013թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ աճը կազմել է 27 667:

2014թ.-ի երրորդ եռամսյակի դրությամբ Orange-ի շարժական լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թիվը (բացառությամբ հեռախոսով օգտվողների) կազմել է 116 281: Անցյալ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ սույն ցուցանիշն աճել է 6 936-ով, իսկ 2013թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ աճը կազմել է 22 552: Միևնույն ժամանակ հեռախոսի միջոցով տվյալների հաղորդման ծառայություններից օգտվող բաժանորդների թիվը կազմել է 256 911: Սույն ցուցանիշը 2014թ.-ի երկրորդ եռամսյակի համանման ցուցանիշը գերազանցում է 2 592-ով, իսկ 2013թ.-ի երրորդ եռամսյակի ցուցանիշի համեմատ աճը կազմել է 33 294:

VivaCell MTS-ի շարժական լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թիվը (բացառությամբ հեռախոսով օգտվողների) 2014թ.-ի երրորդ եռամսյակում կազմել է 83 691: Անցյալ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ այս ցուցանիշը նվազել է 1 333-ով, իսկ 2013թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ անկումը կազմել է 12 470 բաժանորդ: Միևնույն ժամանակ, հեռախոսի միջոցով տվյալների հաղորդման ծառայություններից օգտվող բաժանորդների թիվն անցյալ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ աճել է 23 002-ով և կազմել 1 028 506, իսկ 2013թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ աճը կազմել է 68 938:

Ucom-ի բաժանորդների թիվն անցյալ տարվա երրորդ եռամսյակի դրությամբ կազմել է 63 026: 2014թ.-ի երկրորդ եռամսյակի համեմատ ընկերության բաժանորդների թիվն աճել է 2 177-ով, իսկ 2013թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 12 889:

Rostelecom-ի բաժանորդների թիվը 2014թ.-ի երրորդ եռամսյակի դրությամբ կազմել է 21 896: Սույն ցուցանիշն անցյալ տարվա երկրորդ եռամսյակի նույն ցուցանիշը գերազանցում է 4 481-ով, իսկ 2013թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 17 947-ով:

Interactive-ի բաժանորդների թիվն անցյալ տարվա երրորդ եռամսյակի դրությամբ կազմել է 3 535, ինչն 2014թ.-ի երկրորդ եռամսյակի ցուցանիշը գերազանցում է 233-ով, իսկ 2013թ.-ի երրորդ եռամսյակի ցուցանիշը՝ 1 239-ով:

2014թ.-ի առաջին եռամյսակի տվյալների համաձայն ADC-ն ունի 1299 բաժանորդ: 2013թ.-ի երրորդ եռամսյակում բաժանորդների թիվը կազմել է 1356:

Arminco-ի բաժանորդների թիվն անցյալ տարվա երրորդ եռամսյակում կազմել է 376, 2014թ.-ի երկրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 116-ով, իսկ 2013թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ աճը կազմել է 91 բաժանորդ:

Այլ պրովայդերների բաժանորդների թիվը մեր կողմից գնահատվում է Հայաստանում ինտերնետ բաժանորդների ընդհանուր թվի 2%-ի շրջակայքում՝ մոտ 9 900:

Այսպիսով, 2014թ.-ի երրորդ եռամսյակի դրությամբ Հայաստանում ինտերնետ բաժանորդների թիվը կազմում է մոտ 495 500, այս ցուցանիշը մոտ 10 000-ով ավել է քան անցյալ տարվա երկրորդ եռամսյակի ցուցանիշը և մոտ 54 000-ով ավել, քան 2013թ.-ի երրորդ եռամսյակինը:

Հեռահաղորդակցական ընկերությունների ունեցած մասնաբաժիններն ըստ ինտերնետ բաժանորդների քանակի հետևյալն է. 1. Beeline - 39.45% (-1.35 տոկ. կետ), 2. Orange - 23.46% (+0.93), 3. Vivacell-MTS - 16.89% (-0.63), 4. Ucom - 12.72% (+0.18), 5. Rostelecom - 4.42% (+0.82), 6. Interactive - 0.71% (+0.03), 7. ADC - 0.27%, 8. Arminco - 0.08% (+0.03), Այլ - 2%:

Բջջային ինտերնետ

Բջջային ինտերնետի բաժանորդների քանակը (բացառությամբ հեռախոսով օգտվողների) հետևյալն է՝ 1. Orange - 116 281 (+6 936, 2014թ. II եռ. համեմատ), 2. Vivacell-MTS - 83 691 (-1 333), 3. Beeline - 43 362 (+1 248): Վերոնշյալ տվյալները, ներկայացված ըստ մասնաբաժինների, ունեն հետևյալ տեսքը՝ 1. Orange - 47.79% (+1.55 տոկ. կետ,  2014թ. II եռ. համեմատ), 2. Vivacell-MTS - 34.39% (-1.56), 3. Beeline - 17.82% (+0.01):

Բջջային ինտերնետի (բացառությամբ հեռախոսով օգտվողների) բաժանորդների ընդհանուր քանակը 243 334 է,  անցյալ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ սույն ցուցանիշն աճել է 6 851-ով, իսկ 2013թ. երրորդ եռամսյակի համեմատ աճը կազմել է 26 249 բաժանորդ:

Բջջային հեռախոսով տվյալների փոխանակման ծառայություններից օգտվող բաժանորդների բաշխվածությունը հետևյալն է. 1. Vivacell-MTS - 1 028 506 (+ 23 002,  2014թ. II եռ. համեմատ), 2. Beeline - 314 592 (+13 231) , 3. Orange - 256 911 (+2 592): Վերոնշյալ տվյալները, ներկայացված ըստ մասնաբաժինների, ունեն հետևյալ տեսքը՝ 1. Vivacell-MTS - 64.27% (-0.12), 2. Beeline - 19.68% (+0.36), 3. Orange - 16.05% (-0.24):

Բջջային հեռախոսով տվյալների փոխանակման ծառայություններից օգտվող բաժանորդների քանակը 1 600 369 է,  անցյալ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ սույն ցուցանիշն աճել է 38 825-ով, իսկ 2013թ. տարվա երրորդ եռամսյակի համեմատ աճը կազմել է 129 899 բաժանորդ: 

Բաժանորդների ակտիվություն

«Բաժանորդների ակտիվության» ցուցանիշները ստանալու համար վերցվել են հեռահաղորդակցական ընկերությունների կողմից հրապարակվող «Մեկ բաժանորդին ընկնող միջին ամսական տրաֆիկ (MOaU, MbOU)» ցուցանիշները, բազմապատկվել բաժանորդների քանակի վրա և բաժանվել ըստ մասնաբաժինների: «Բաժանորդների ակտիվության» ցուցանիշներն ըստ էության այն ցուցանիշներն են, որոնք անցած մի քանի տարիների ընթացքում ներկայացվում էին «Բիզնես 24»-ի և «Circle.am»-ի կողմից հրապարակվող «Ինտերնետը Հայաստանում» զեկույցներում:

Այսպիսով, «Բաժանորդների ակտիվության» ցուցանիշների համաձայն պատկերը հետևյալն է 1. Beeline - 36.52% (-1.85 տոկ. կետ, 2014թ. II եռ. համեմատ), 2. Ucom - 29.55% (-0.04), 3. Orange - 13.65% (+0.01), 4. Rostelecom - 11.40% (+2.18), 5. Vivacell-MTS - 5.88% (-0.39), 6. Interactive - 0.86 (+0.05), 7. ADC - 0.06%, 8. Arminco - 0.08% (+0.03), 9. Այլ - 2%: 

Մասնաբաժին շուկայում՝ ըստ հասույթի

Հեռահաղորդակցական ընկերությունների բաժանորդներից ստացված հասույթի մասնաբաժինները ստանալու համար վերցվել են հրապարակված «Ծառայությունների վաճառքից մեկ ակտիվ բաժանորդին ընկնող միջին ամսական հասույթ (ARPU)» ցուցանիշները, բազմապատկվել բաժանորդների քանակի վրա և բաժանվել ըստ մասնաբաժինների:

Այսպիսով, «Բաժանորդներից ստացված հասույթի» ցուցանիշների համաձայն պատկերը հետևյալն է 1. Beeline - 33.77% (-0.55 տոկ. կետ, 2014թ. II եռ. համեմատ), 2. Ucom - 23.38% (+0.68), 3. Orange - 21.92% (+0.46), 4. Vivacell-MTS - 11.11% (-0.19), 5. Rostelecom - 5.96% (+1.11), 6. ADC - 2.06%, 7. Arminco - 1.02% (+0.07), 8. Interactive - 0.77 (+0.09), 9. Այլ - 2%:

Կարճ հասցե: geek.am/u/4923.html
Հայաստան Telecom Հայաստան Internet Beeline Ինտերնետ բաժանորդներ Ինտերնետ Beeline Orange Vivacell-MTS Ucom Telecom Internet

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2546 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Beeline. 4G ցանցը հասանելի է դարձել 14 նոր քաղաքում

Հայաստանում Beeline-ը հայտարարում է այս տարվա կեսին մեկնարկած բջջային ցանցի լայնածավալ արդիականացման ծրագրի ավարտի մասին։ Հայաստանում Beeline-ի ներկայության ամբողջ ընթացքում սա ենթակառուցվածքների ամենախոշոր արդիականացումն է՝ ...

Code

image

Վիվասել-ՄՏՍ. Seedstars մրցույթին դիմում-հայտ է ներկայացրել ավելի քան 50 ստարտափ

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ կազմակերպում է «Seedstars» միջազգային մրցույթի տեղական փուլը, որին արդեն իսկ  դիմում-հայտ է ներկայացրել տարբեր ոլորտներում նորարարական լուծում ներկայացնող ...

Web

image

Ավելի արագ Facebook Հայաստանում

Ucom-ն առաջին ընկերությունն է Հայաստանում, որն իր տվյալների կենտրոնում գործարկվել է Facebook սոցիալական ցանցի շտեմարանը (Facebook cache)` անելով հերթական քայլը Հայաստանում թվային բովանդակության զարգացման և ...

Mobile

image

2018թ.-ին հնարավոր է iPhone X-ի հիմքի վրա երեք նոր սմարթֆոն թողարկվի

KGI Securities ընկերության վերլուծաբան Մինգ-Չի Կուոն, ով հայտնի է ՏՏ ընկերություններում իր ունեցած կապերով, հայտնել է, որ հաջորդ տարի Apple կորպորացիան iPhone X սմարթֆոնի հիմքի ...

Business

image

ՎիվաՍել-ՄՏՍ-ում կայացել է iPod ապրանքանիշի ստեղծող Թոնի Ֆադելի հանդիպումը ՏՀՏ հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Այսօր ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակի դափնեկիր, լիբանանյան ծագումով ամերիկացի գյուտարար, «Nest Labs» ընկերության հիմնադիր Թոնի Ֆադելն այցելել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակ: ...

Various

image

Ռոստելեկոմի աշխատակիցները մասնակցեցին արյունատվության ակցիային

«Ռոստելեկոմ» Հայաստանի անձնակազմը հոկտեմբերի 26-ին մասնակցեց արյունատվության ակցիային և արյուն նվիրաբերեց ՀՀ առողջապահության նախարարության Արյունաբանական կենտրոնում։ Արյունաբանական կենտրոնում ախտորոշվում, բուժվում և դիսպանսեր հսկողության տակ են գտնվում ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
IT Job
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
ITJobs am
Bang2Joom
Ինտերակտիվ
Ucom
Mobidram