Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Beeline. գրասենյակներում բաժանորդների հետ աշխատում է ընկերության ղեկավարական անձնակազմը
26/02/2015 16:52

Beeline. գրասենյակներում բաժանորդների հետ աշխատում է ընկերության ղեկավարական անձնակազմը

Beeline–ում այսօր հայտարարված է «Հաճախորդների օր» և ընկերության ղեկավարական անձնակազմը ողջ օրն աշխատում և անմիջապես շփվում է բաժանորդների հետ վաճառքի և սպասարկման գրասենյակներում։ Միջոցառումն իրականացվում է Հաճախորդների սպասարկման որակի բարելավման ծրագրի շրջանակում և նպատակ ունի բացահայտել բաժանորդների պահանջներն ու ցանկություններն, ինչպես նաև հնարավորինս պարզ և հարմար դարձնել մատուցվող ծառայությունները:

Հաճախորդների սպասարկման որակի բարձրացման հետ կապված ռազմավարությունն ընկերությունը որդեգրել է դեռևս 2013 թվականի աշնանը  և արդեն իսկ իրականացրել է մի շարք ծրագրեր։ Ամենամեծ և հաջողված ծրագիրը, որն ապահովում է անընդմեջ կապ բաժանորդների հետ նրանց շրջանում հարցումների անցկացումն է, որն այս պահին իրականացվում է SMS հաղորդագրության միջոցով։ Ցանկացած բաժանորդ, ով կատարում է գործարք Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում կամ զանգահարում  Հաճախորդների սպասարկման կենտրոն, ստանում է SMS հաղորդագրություն, որտեղ բաժանորդը 0–ից 10 բալանոց սանդղակով գնահատում է մեր ծառայությունները, սպասարկող աշխատակազմի բարեհամբուրությունը։ Այնուհետև այդ տեղեկատվությունը համակարգվում է ինչպես բաժանորդների հետ հետադարձ կապի և անհատական խնդիրների լուծման, այնպես էլ կազմակերպության ընդհանուր բարելավման նպատակով:
«Ավելի քան 2500 աշխատակից յուրաքանչյուր օր և յուրաքանչյուր ժամ աշխատում է Beeline բաժանորդների համար` նպատակ ունենալով մեր կողմից մատուցվող ծառայությունները դարձնել հնարավորինս պարզ և հարմար և ցուցաբերել անհատական մոտեցում յուրաքանչյուր բաժանորդին։ Այսօր դեռևս կան հարցեր, որոնք ունեն բարելավման կարիք, սակայն մենք շարունակաբար աշխատում ենք այդ ուղղությամբ և կշարունակենք աշխատել այնքան ժամանակ մինչև կդառնանք ամենահաճախորդամետ օպերատորը շուկայում»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ միայն վերջին 6 ամիսների ընթացքում կատարված հարցումների արդյունքում իրականացվել է ավելի քան 7300 հեռախոսազանգ հաճախորդներին, որոնց խնդիրներին տրվել են լուծումներ, բարեփոխվել են ավելի քան տասնյակ ընթացակարգեր, վերացվել են հաշիվների լիցքավորման ժամկետները, գրասենյակներում ավելացել է սպասարկման որակի վերահսկողությունը, և նվազել են հերթերը, Հաճախորդների սպասարկման կենտրոնում ավելացել է սպասարկման որակի վերահսկողությունը և նվազել է զանգի սպասելաժամանակը, ներդրվել է գնային թափանցիկ և հստակ քաղաքականություն։