Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Beeline-ը հայտարարում է «Ռոումինգում`0» ծառայության ժամկետի երկարացման մասին
18/02/2015 15:57

Beeline-ը հայտարարում է «Ռոումինգում`0» ծառայության ժամկետի երկարացման մասին

18 փետրվարի, 2015 թ., Երևան. Beeline-ը հայտարարում է «Ռոումինգում`0» ծառայության գործարկման ժամկետի երկարացման մասին մինչև 2015թ.–ի հունիսի 15-ը ներառյալ: Ծառայությունը հնարավորություն է ընձեռում բաժանորդին ռոումինգում գտնվելիս 2-ից 10-րդ րոպեները խոսել անվճար։ Մուտքային զանգի առաջին րոպեի արժեքը 200 դրամ է։ Յուրաքանչյուր րոպեի արժեքը, 11–երորդ րոպեից սկսած, նույնպես կազմում է 200 դրամ։ Ծառայությունը գործում է աշխարհի ցանկացած երկրում և հասանելի է Beeline բջջային կապի բոլոր բաժանորդներին։

«Ռոումինգում`0» ծառայությունը ռոումինգ ծառայությունների շուկայում առկա լավագույն առաջարկներից մեկն է, որն արդեն հասցրել է մեծ պահանջարկ ձեռք բերել Beeline բաժանորդների շրջանում: Հաշվի առնելով մեծ պահանջարկը և բաժանորդների դրական բազմաթիվ արձագանքները մենք երկարացնում ենք ծառայության գործարկման ժամկետը՝ ձգտելով բաժանորդների կյանքը դարձնել ավելի լավ և առաջարկում մատչելի գնով պարզ, հարմար և որակյալ ծառայություններ», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Ծառայությունը կարելի է ակտիվացնել` հավաքելով *200# հրահանգը, իսկ ապաակտիվացնել՝ *201#: Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ակտիվացնել ռոումինգը` հավաքելով #351*0000# հրահանգը կանխավճարային հաշվարկային համակարգի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար կամ *500# հրահանգը` հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդների համար:

Ռոումինգ ծառայությունը գործում է աշխարհի 173 երկրների 404 օպերատորի ցանցերում: Նշենք, ծառայությունից հնարավոր չէ օգտվել այլ ռոումինգ ծառայությունների հետ միաժամանակ: «Ռոումինգում՝ 0» ծառայության մասին լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում, զանգահարելով 0611 հեռախոսահամարին կամ այցելելով www.beeline.am կայք։