Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Ucom. արդյունավետ համագործակցություն Calix ընկերության հետ
18/02/2015 11:04

Ucom. արդյունավետ համագործակցություն Calix ընկերության հետ

Երեկ Արմենիա Մարիոթ հյուրանոցում տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որտեղ  «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը, արտաքին կապերի տնօրեն Ալեքսանդր Եսայանը, «Կալիքս»  ընկերության  գլխավոր փոխնախագահ, միջազգային վաճառքի պատասխանատու Էնդի Լոքարտը և վաճառքի տարածաշրջանային տնօրեն Ջոզեֆ Հադդադը ամփոփեցին և ներկայացրեցին ՏՏ բնագավառում երկու առաջատար ընկերությունների համագործակցության արդյունքները, ինչպես նաև նոր նախաձեռնություններն ու գաղափարները:

«Կալիքս» -ը ամերիկյան ընկերություն է, որը հանդիսանում է նորարարության բնագավառում համաշխարհային առաջատար: «Կալիքս»-ի  միջոցով աշխարհի ծառայություն մատուցողները հնարավորություն են ունենում փոխակերպել իրենց ցանցերը և իրենց բաժանորդների համար դառնալ լայնաշերտ մատակարարներ:

Ամերիկյան «Կալիքս» ընկերության հետ համատեղ «Յուքոմ»-ն այս տարի կատարելու է մի շարք վերազինման աշխատանքներ, որի արդյունքում մի շարք խնդիրներ, որոնք երբեմն անհանգստացնում էին Յուքոմի բաժանորդներին կմնան անցյալում: Բաժանորդների հետ կապը ամրապնդելու նպատակով մոտ երկու անգամ կմեծացվի տեխնիկական աջակցման բաժնի անձնակազմը, որպեսզի բաժանորդին հուզող յուրաքանչյուր հարց կարողանա լուծում ստանալ նվազագույն ժամանակում (18 ժամ կարող ենք ասել):