374
21
2808
ՁԻՀ. Դրամաշնորհային 3 ծրագրերի հաղթողներն արդեն հայտնի են

ՁԻՀ. Դրամաշնորհային 3 ծրագրերի հաղթողներն արդեն հայտնի են

6 թիմ և ընկերություն հնարավորություն ստացավ իրականություն դարձնելու իր ինովացիոն և տեխնոլոգիական նախագծերը՝ հաղթելով փետրվարի 13-14-ը կայացած համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթում՝ Նորարարության զարգացման, Գյումրու և Վանաձորի համաֆինասնավորվող դրամաշնորհներում:

Միջոցառումը կազմակերպել էր Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամը` ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Համաշխարհային բանկի աջակցությամբ՝ նպատակ ունենալով աջակցել նոր լուծումների, արտադրանքի, ծառայությունների կամ գործընթացների ադապտացմանը, բարելավմանը և զարգացմանը:
«Այս տարի առաջին անգամ կազմակերպվող Գյումրու և Վանաձորի համաֆինասնավորվող դրամաշնորհները հետաքրքիր փորձ էին մեզ համար՝ մարզերում նոր մշակույթ ձևավորելու, բիզնեսի զարգացումը խթանելու, աշխատատեղեր ստեղծելու տեսանկյունից: Ծրագրի բարեհաջող ընթացքի դեպքում այս մոդելը կկիրառենք հաջորդ տարիների ընթացքում և այլ մարզերում նույնպես՝ ցույց տալով երիտասարդներին, ներդրողներին մեր երկրում առկա հնարավորությունները»,- նշեց Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

Գյումրու համաֆինասնավորվող դրամաշնորհային մրցույթում հաղթեցին և 85% համաֆինանասավորում ստացան «LoginEye» և «Գյումրիում անիմացիայի ընկերության հիմնում» նախագծերի հեղինակները:

«Մեր կողմից ներկայացվող տեխնոլոգիան` LogInEye-ը, հանդիսանալով մարդ-համակարգիչ փոխգործակցության միջոց, ապահովում է նոր մակարդակ ծածկագրերի պաշտպանության ծառայությունների ոլորտում: Հետևելով մարդու աչքերի տեղաշարժին՝ հավաքագրվում են տվյալներ, որոնց ամփոփման արդյունքում թույլատրվում կամ արգելվում է որևէ սարքի կամ հաշվի հասանելիությունը, ընդ որում տեխնոլոգիայի աշխատանքի համար անհրաժեշտ է միայն պարզ վեբ-տեսախցիկ»,- ներկայացրեց «LoginEye» նախագծի հեղինակներից Հովհաննես Սարգսյանը:

«Գյումրիում անմիացիայի ընկերության հիմնում» նախագծի հեղինակները Գյումրիում կհիմնեն եռաչափ անիմացիայի և թվային վիզուալ էֆեկտների ուղղությամբ աշխատող ընկերություն: Այն առաջարկելու է ոլորտի արտապատվիրման շուկայում սուղ առաջարկ հանդիսացող գին/որակ հարաբերություն՝ ներառելով հայկական շուկայի համար նոր հանդիսացող ծրագրային փաթեթներով (Maya, Nuek և այլ), որոնց պահանջարկն այժմ բարձր է օտարերկրյա՝ հատկապես ԱՄՆ շուկայում, որի վրա կենտրոնանալու է ընկերությունը:

Նախագծերը բարելավելու, ավելի իրատեսական դարձնելու և դրամաշնորհի հաջորդ փուլին դիմելու համար՝ Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամը Գյումրիի մյուս մասնակից թիմերի համար կիրականացնի աջակցման նոր ծրագիր՝  տրամադրելով համատեղ օգտագործման (co-working space) անվճար աշխատասենյակ Գյումրու տեխնոլոգիական կենտրոններում։ Աշխատասենյակում կարող են տեղակայվել յուրաքանչյուր թիմից առավելագույնը 3 հոգի՝ ընդհանուր առմամբ շուրջ 6-7  թիմ, որոնցից յուրաքանչյուրը կունենա իր առանձին աշխատասեղանը և գործունեության համար անհրաժեշտ այլ իրեր։ 2015 թվականի ընթացքում նման հնարավորություն կստեղծվի նաև Վանաձորի Տեխնոլոգիական կենտրոնում:

Վանաձորի համաֆինասնավորվող դրամաշնորհը կօգնի իրականություն դառնալ «Էլեկտրոնային ճշտիչի նախագծում և արտադրություն» և «Հակակոռոզիոն ավտոմատ կայան» նախագծերին՝ 85% համաֆինանասավորմամբ:

Ներկայացնելով «Էլեկտրոնային ճշտիչի նախագծում և ատադրություն» նախագիծը՝ հեղինակներից Արկադի Խիթարովը նշեց, որ նոր մրցունակ ճշտիչ ստեղծելու համար իրենք որոշել են նախագծման համար օգտագործել “Texas Instruments” ֆիրմայի նորագույն MSP430FR6989 կոնտրոլերը, որը կառուցված է նորագույն FRAM տեխնոլոգիայով, ունի ռեկորդային բարձր ցուցանիշներ էներգայի օգտագործման հարցում և օժտված է հուսալիության բարձր աստիճանով:

«Հակակոռոզիոն ավտոմատացված կայան» նախագծի միջոցով նախատեսվում է ստեղծել հատուկ ներգետնյա կառույցների մատակարարման կայան, որը կապահովի ներգետնյա կառույցների՝ միագիծ և բազմագիծ գազանավթամուղների, պոմպակայանների և կոմպրեսորային կայանների և այլնի, պաշտպանվածությունը կոռոզիայից՝ դրանով իսկ նպաստելով այդ կառույցների երկարակեցությանը, հուսալինությանն ու արդյունավետության բարձրացմանը:

Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհային ծրագրում հաղթող ճանաչվեցին «SkyCryptor»  և «SoloLearn» նախագծերը՝ ստանալով 50% համաֆինանասավորում:

«Մեր արտադրանքն իրենից ներկայացնում է ամպային պահոցների համար նախատեսված միջանկյալ կապուղի, որը թույլ է տալիս օգտատերերին պահել իրենց տվյլանեը գաղտնագրված տեսքով, ինչի շնորհիվ ոչ մի երրորդ կողմ, ներառյալ ամպային պահոցի ծառայություն մատուցող ընկերություն, չի կարող հասանելիություն ունենալ օգտագործողի տվյալներին: Օգտագործողը կարող է կիսել իր գաղտնագրված տվյալները գործընկերների հետ, կատարել որոնման գործողություն գաղտնագրված տվյլաներում և այս ծառայությունը չի մատուցում ոչ մի մրցակից»,- նշեց «SkyCryptor» նախագծի հեղինակ Արամ Ջիվանյանը:
«SoloLearn»-ի հեղինակ Դավիթ Քոչարյանի խոսքով իրենց նախագիծը մոբայլ խաղայնացված կրթական հարթակ է, որը նախատեսված է ինչպես խաղերի սիրահարների, այնպես էլ որակյալ կրթություն փնտրող երիտասարդների համար: SoloLearn-ի դասընթացներն անվճար են և հասանելի են ցանկացած ժամանակ, ցանկացած վայրում, կիրառվում է արդյունավետ և ներգրավող ուսումնական մեթոդաբանություն:

Հիշեցնենք, որ մրցույթին մասնակցության հայտ էին ներկայացրել տեխնոլոգիական ոլորտի 41 ընկերություն և թիմ, որոնցից միայն 31-ն է գնահատող հանձաժողովի կողմից հնարավորություն ստացել մասնակցելու ներկայացումների փուլին: Գնահատող հանձնաժողովը կազմված էր ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, «Գրանատուս վենչուրային հիմնադրամի» և մասնավոր հատվածի ներկայացուցիչներից: Դրամաշնորհային գումարը յուրաքանչյուր նախաձեռնության համար կազմել է նվազագույնը 10000 ԱՄՆ դոլար, իսկ առավելագույնը՝ 50000 ԱՄՆ դոլար։ Ներկայացվող ծրագրի առավելագույն տևողությունը 1 տարի է:

Ներկայումս հայտարարված է նաև համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթի հաջորդ փուլը, և մասնակցել ցանկացողները կարող են հայտեր ներկայացնել մինչև մարտի 2-ը:

Կարճ հասցե: geek.am/u/4901.html
Դրամաշնորհներ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ Գյումրու տեխնոպարկ

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2523 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Ավարտվել է Արմենպրեսի ֆոտոարխիվի թվով 10 000 լուսանկարի թվայնացումը

«Արմենպրես» լրատվական գործակալությունը, Հայաստանում Beeline-ը և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն Հիմնադրամը հայտարարում են «Արմենպրես. Պատմություն» նախագծի շրջանակում «Արմենպրես» լրատվական գործակալության ֆոտոարխիվի թվով 10 հազար լուսանկարի թվայնացման ...

Code

image

Վիվասել-ՄՏՍ. Seedstars մրցույթին դիմում-հայտ է ներկայացրել ավելի քան 50 ստարտափ

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ կազմակերպում է «Seedstars» միջազգային մրցույթի տեղական փուլը, որին արդեն իսկ  դիմում-հայտ է ներկայացրել տարբեր ոլորտներում նորարարական լուծում ներկայացնող ...

Web

image

Ավելի արագ Facebook Հայաստանում

Ucom-ն առաջին ընկերությունն է Հայաստանում, որն իր տվյալների կենտրոնում գործարկվել է Facebook սոցիալական ցանցի շտեմարանը (Facebook cache)` անելով հերթական քայլը Հայաստանում թվային բովանդակության զարգացման և ...

Mobile

image

Ինչ սմարթֆոններից են ամենաշատն օգտվում Հայաստանում. 2017 օգոստոս

Ամեն տարվա աշնանը սմարթֆոնների արտադրության բազմաթիվ առաջատար ընկերություններ ներկայացնում են իրենց նորագույն մոդելները։ Այս աշունը ևս բացառություն չէ, հանրությունն անհամբեր սպասում է iPhone-ի հերթական մոդելներին, ...

Business

image

Facebook և Microsoft կորպորացիաները ավարտել են նոր անդրատլանտյան ինտերնետային մալուխի տեղադրումը

Մոտ երկու տարի առաջ Microsoft և Facebook կորպորացիաները մեկնարկել էին անդրատլանտյան օպտիկական մալուխի տեղադրման միասնական նախագիծը։ Marae անվանված մալուխի երկարությունը 6,600 կմ է, այն մեկնարկում է ...

Various

image

WiFi սարքավորումներ` 173 դպրոցի «Արմաթ» լաբորատորիային

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն ու Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինն այցելել են Երևանի Վ. Վարդևանյանի անվան թիվ 173 հիմնական դպրոցի ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
IT Job
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
ITJobs am
Bang2Joom
Ինտերակտիվ
Ucom
Mobidram