Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Alibaba-ն 590 մլն դոլարի ներդրում է կատարում Meizu-ում
09/02/2015 15:11

Alibaba-ն 590 մլն դոլարի ներդրում է կատարում Meizu-ում

Ինչպես հաղորդում է b24.am կայքը, Ասիայի խոշորագույն համացանցային ընկերությունը համարվող Alibaba-ն 590 մլն դոլարով մտադիր է ձեռք բերել սմարթֆոններ արտադրող չինական Meizu ընկերության բաժնետոմսերի փոքրամասնական փաթեթը: Այս գործարքով էլեկտրոնային առևտրով զբաղվող չինական Alibaba-ն ծրագրում է ընդլայնել իր YunOS օպերացիոն համակարգը` նվաճելով չինական միլիոնավոր հեռախոսների օգտատերերի:

Canalys հետազոտական ընկերության տվյալներով` Meizu-ն ներառված չէ Չինաստանում սմարթֆոն արտադրող խոշորագույն ընկերությունների հնգյակում: Ենթադրվում է, որ Alibaba-ն նախատեսում է YunOS օպերացիոն համակարգի հաշվին ընդլայնել իր բիզնեսը համացանցում` սմարթֆոնի 557 մլն օգտատերերի լսարանը գրավելու միջոցով: