Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Apple-ը կառուցում է տվյալների հավաքման և մշակման խոշորագույն կենտրոնը
03/02/2015 13:01

Apple-ը կառուցում է տվյալների հավաքման և մշակման խոշորագույն կենտրոնը

Ամերիկյան Apple ընկերությունը մտադիր է 2 մլրդ դոլար ներդնել Արիզոնա նահանգում կառուցվելիք տվյալների հավաքման և մշակման խոշորագույն կենտրոնի շինարարության մեջ։ Daily Mail-ը հաղորդում է, որ կենտրոնը կկառուցվի Մեսա քաղաքում։ Տարածքում կստեղծվի նաև էլեկտրաէներգիայի սեփական արտադրություն` էներգիայի վերականգնվող աղբյուրներից, ինչը զգալիորեն կփոքրացնի կորպորացիայի կախվածությունը ընդհանուր էներգահամակարգից: Apple-ում ծրագրվող ներդրումների ծավալն արդեն համարվել է ՏՏ հսկայի պատմության մեջ ամենախոշորը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Apple-ը հայտարարել է 6,5 մլրդ դոլարի բաժնետոմսերի վաճառքի մասին: The Wall Street Journal-ի փոխանցմամբ` դրանք կունենան 5-30 տարի մարման ժամկետ: Տեղաբաշխմամբ կզբաղվեն Goldman Sachs-ը և Deutsche Bank-ը:

Նկատենք, որ սա վերջին մի քանի տարվա ամենափոքր գործարքն է: Ստացված միջոցներն Apple-ը կօգտագործի սեփական բաժնետոմսերի ետգնման և պարտքերի մարման համար: