Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Microsoft ընկերության նոր արտոնագիրը կօգնի խուսափել անհարմար իրավիճակներից
20/01/2015 11:04

Microsoft ընկերության նոր արտոնագիրը կօգնի խուսափել անհարմար իրավիճակներից

Microsoft ընկերությունը Lumia սմարթֆոնի աշխատանքի հատուկ ռեժիմի արտոնագիր է ձեռք բերել, որը համերգների, կինոդիտման և ներկայացումների ժամանակ ավտոմատ կերպով ակտիվանում է:  

Սարքի աշխատանքի հատուկ մշակված ռեժիմը հիմնվում է, օրինակ, սմարթֆոնի միջոցով օգտատիրոջ կողմից ձեռք բերված տոմսերի, տվյալ պահին վերջինիս գտնվելու վայրի, ինչպես նաև օրացույցում արված նշումների վերաբերյալ տեղեկատվության վրա: Անցնելով տվյալ ռեժիմի՝ ավտոմատ կերպով սկսում են կառավարվել սարքի էկրանի լուսավորումն ու մուտքային զանգերի բարձրությունը, ինչը թույլ է տալիս կինոթատրոններում և այլ հասարակական վայրերում խուսափել տհաճ իրավիճակներից: 

Նշենք, որ Microsoft-ն այս արտոնագիրի ձեռքբերման հայտը ներկայացրել էր դեռևս 2013 թվականին, սակայն ստացավ այն միայն 2015 թվականի հունվարի 13-ին: