Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Xbox Live-ի հեղինակը լքել է Microsoft-ը
30/12/2014 13:55

Xbox Live-ի հեղինակը լքել է Microsoft-ը

Xbox Live ծառայության հեղինակ և Xbox One կցորդի դիզայներ Բոյդ Մալթերերը լքել է Microsoft կորպորացիան: 

Մալթերերը չի մեկնաբանել իր որոշումը, հակտնել է միայն, որ ցանկանում է որևէ նոր զբաղմունք գտնել: Այն հարցին, թե արդյո՞ք դժգոհ էր իր զբաղեցրած պաշտոնից, Մալթերերը պատասխանել է. «Այս աշխարհում անթերի ոչինչ չկա, սակայն Xbox Live նախագծի ղեկավարի պաշտոնն ինձ գոհացնում էր»:

Բոյդ Մալթերերը Microsoft կորպորացիայում իր աշխատանքն սկսել է 1994 թվականին: 2000 թվականին ստանձնեց Xbox Live նախագիծի ղեկավարի պաշտոնը, ինչից երկու տարի անց՝ 2002 թվականին, նախագիծը գործարկվեց: Բացի այդ, մասնակցել է Xboxe 360 և Xbox One կցորդների նախագծման գործընթացին, իսկ մինչ ընկերությունից հեռանալն աշխատում էր «Microsoft-ի գաղտնի նախագծի» վրա: