Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Google-ը փորձարկում է «Գնել հիմա» կոճակը
18/12/2014 10:42

Google-ը փորձարկում է «Գնել հիմա» կոճակը

Amazon առցանց խոշորագույն խանութի հետ մրցակցելու նպատակով Google-ը սկսել է «Գնել հիմա» կոճակի փորձարկումները: Ինչպես տեղեկացնում է The Wall Street Journal-ը, Google Shopping ծառայությունը նախկինում առցանց գնորդներին ուղարկում էր համապատասխան էջեր, սակայն այժմ կորպորացիան ռիթեյլերների հետ համատեղ քննարկում է կոճակի ստեղծման գաղափարը: Ըստ լրատվամիջոցի` Google-ը մտադիր չէ զբաղվել ապրանքների վաճառքով կամ առաքմամբ. ընկերության գլխավոր նպատակն է` անել ամեն ինչ, որպեսզի օգտատերերն ավելի երկար մնան իր էջում:

Google-ի մամլո քարտուղարն իր հերթին հայտարարել է, որ ընկերությունը պարբերաբար ուսումնասիրում է և փորձարկում տարբեր գաղափարներ` օգտատերերի հետ աշխատանքը բարելավելու նպատակով:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Գնել» կոճակը փորձարկում են նաև Twitter և Facebook սոցիալական ցանցերը: